ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Երեւանում տեղի կունենա Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային 2-րդ համաժողովը

Նոյեմբերի 3-4-ը  Stomline dental clinic-ի  և Dental Boutique-ի նախաձեռնությամբ Երևանում աշխատանքները կսկսի Վերականգնողական ստոմատոլոգիայի ազգային 2-րդ կոնգրեսը, որին կմասնակցեն ատամնաբուժության ոլորտի հեղինակավոր ու փորձառու մասնագետներ տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանից:  Նրանք հանդես կգան գիտական զեկուցումներով, կներկայացնեն ոլորտի առաջավոր փորձը, կխոսեն առկա խնդիրների մասին, կկատարեն առաջարկություններ ու եզրահանգումներ: Համաժողովը  բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ստոմատոլոգիայի բոլոր նորություններին ու նորարարական գաղափարներին, վերականգնողական ատամնաբուժության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին:

1-ին օրն մասնակիցները հանդես կգան գիտական զեկուցումներով և կներկայացնեն իրենց փորձը:

2-րդ օրը, համաձայն համաժողովի ընթացակարգի, վարպետաց դասերի օր է: Ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու մեծ փորձ ու ճանաչում ունեցող ատամնաբույժների  վարպետաց  դասերին և ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների կատարած աշխատանքներին: Համաժողովի ավարտին մասնակիցները կստանան չընդմիջվող պրոֆեսիոնալ զարգացման (непрерывное профессиональное развитие (НПР) ) կրեդիտ:

Հավելենք՝ համաժողովը բարեգործական  է և հավաքված ֆինանսական  միջոցները կփոխանցվեն «Հայ մանուկ» հասարակական կազմակերպությանը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091 301 360, 043 320 032 հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն