Երևանում աշխատանքները սկսեց 2-րդ ՝ միջազգային մուլտիդիսցիպլինար համաժողովը

Սեպտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց 2-րդ միջազգային մուլտիդիսցիպլինար համաժողովը՝«Միջդիսցիպլինար մոտեցում. քայլ դեպի ապագա» խորագրով, որին մասնակցում են հեղինակավոր ու փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանից:  Նրանք հանդես կգան գիտական զեկուցումներով, կներկայացնեն բժշկագիտության ոլորտում ունեցած առաջավոր փորձը, կխոսեն առկա խնդիրների մասին, կկատարեն առաջարկություններ ու եզրահանգումներ: Համաժողովը  բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ոլորտի բոլոր նորություններին ու նորարարական գաղափարներին: Աշխատանքները կկազմակերպվեն 2 բաժանմունքներում:

1-ին օրն աշխատանքները  սկսեց  ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ բաժանմունքը:   2-րդը օրը դրանք կշարունակվեն  էնդոկրինոլոգիայի և օստեոպորոզի բաժանմունքում:  3-րդ օրը համաժողովի կազմակերպիչները բոլորին հրավիրում են վարպետաց դասերի, որոնք կվարեն և իրենց  անգնահատելի փորձը կփոխանցեն ոլորտի լավագույն մասնագետները:

Համաժողովն աշխատանքները կավարտի սեպտեմբերի 15-ին:

Բոլոր լուսանկարներն  ԱՅՍՏԵՂ․․․

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն