«Էդնա տուր» տուրիստական ընկերություն՝ մենք աշխատում ենք որպեսզի դուք հանգստանաք

10150728_1378427029104378_521598334_n

«Էդնա տուր»   տուրիստական ընկերություն՝ հայտնի ու ճանաչված անուն հայկական զբոսաշրջային աշխարհում: Հազարավոր օտարերկրյա ու տեղացի զբոսաշրջիկների  վաղեմի բարեկամը, որ գնալով ավելի է ընդլայնում իր   ծառայությունների շրջանակը՝ ցուցաբերելով  գրագետ, պրոֆեսիոնալ ու բարձրակարգ մոտեցում հանգստի կազմակերպման ոլորտում:

Կարողանալով դիմակայել զբոսաշրջային ոլորտում օրեցօր մեծացող մրցակցությանը,

«Էդնա տուր»-ն ուղենշել է հստակ սկզբունքներ, որոնց էլ  փորձում  է անդավաճան մնալ:

«Էդնա տուր»`  Հայաստան ու Արցախ այցելող ինչպես նաև  Հայաստանից արտերկիր մեկնող յուրաքանչյուր զբոսաշրջային լավագույն կողմնացույցը՝ բոլոր ուղղություններով:

Sequence 01_8

«Երևան» էքսպո ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 10-12-ը կայացած   “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված էր նաև

«Էդնա տուր» տուրիստական ընկերությունը՝  բազմաթիվ  ծառայությունների իր նոր ու գրավիչ առաջարկների ամբողջական  փաթեթով:

Այցելությունները առավելագույնս հիշարժան դարձնելու հարցում

«Էդնա տուր» տուրիստական ընկերությունը ջանքեր չի խնայում: Մեծաթիվ զբոսաշրջիկներ, որոնք վստահաբար խոստանում են գալ  Հայաստան ու Արցախ,  կրկին  վայելելու հայոց հնամենի բնակավայրն իր ողջ գրավչությամբ:  Ընկերության հմուտ ու  գիտակ զբոսավարներն անում են առավելագույնը, որպեսզի զբոսաշրջիկները տեսնեն ու մասնակիցը դառնան հայկական հնագույն ավանդույթների ու ծեսերի, ճանաչեն, սիրեն մեր նաիրյան երկիր Հայաստանը:

«Էդնա տուր» տուրիստական ընկերություն՝ մենք աշխատում ենք որպեսզի դուք հանգստանաք:

ՀՀ ք. Երևան Բաղրամյան 1,Հեռ.` 010562901 ,093213070,099213070

ՀՀ ք.Աբովյան Հատիսի 1/49,Հեռ.` 022236161, 099116155,093106155

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն