«Հայացք» հաղորդաշարի հյուրը «Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանն է

Էնդոսկոպիկ ախտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդներն այսօր լայն տարածում են գտել նաև Հայաստանում: Էնդոսկոպիան՝ ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որն կատարվում է հատուկ սարքով ՝ էնդոսկոպով: Ստամոքսաաղիքային էնդոսկոպիան ախտորոշման առաջնային և լավագույն մեթոդներից մեկն է, որն իրակացվում է առանց վիրաբուժական միջամտության: Այն հիվանդին հետազոտելու ամենահաճախ կիրառվող գործիքային մեթոդներից է: Փորձառու մասնգետները սարքի օգնությամբ կարողանում են հայտնաբերել պաթոլոգիան զարգացման ամենավաղ շրջանում և ժամանակին անհրաժեշտ բուժում նշանակելու հնարավորություն ունենում: «Հայացք» հաղորդաշարն այս անգամ ներկայացնում է «Էրեբունի»բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայությունը: Մեր զուցակիցն է վերոնշյալ ծառայության ղեկավար, էնդոսկոպիստ Արման Պետրոսյանը:

Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել
055 204 444 հեռախոսահամարով կամ այցելել Էրեբունի ԲԿ՝ վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության բաժանմունք:
 

PentaxMedical ապրանքանիշի վիդեոգաստրոկոլոնոսկոպիկ և բարձրորակ համակարգը բացառիկ հնարավորություններ է ընձեռում: Այս սարքի միջոցով կարելի է.

 Հայտնաբերել խնդիրը զարգացման ամենավաղ շրջանում
 Ժամանակին նշանակել անհրաժեշտ բուժում
 Մանրամասնորեն զննել ներքին օրգանները և հայտնաբերել սովորական գերձայնային հետազոտության համար անհասանելի փոփոխությունները

Նորագույն ու լայն հնարավորություններով օժտված էնդոսկոպիկ այս սարքի միջոցով կարելի է կատարել.

Գաստրոսկոպիա ու կոլոնոսկոպիա,
 Հելիկոմանրէների հայտնաբերման ուրեազային թեստեր
 Կերակրափողի ախալազիայի բալոնային դիլատացիա միջազգային չափանիշներին համապատասխան բալոններով
 Ներստամոքսային բալոնի տեղադրում ճարպակալման ժամանակ
 Կերակրափողի, պիլորոդուոդենալ և հաստ աղու ստենտավորում
 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիաներ նախաքաղցկեղային տափակ և պոլիպանման գոյացությունների դեպքում
 ՌԽՊԳ(ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա) ԷՊՍՏ(էնդոսկոպիկ պապիլոսֆինկտրոտոմիա)
 Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում և այլն

Առավելությունները

Հետազոտության այս ժամանակակից ու նորագույն մեթոդը անչափ արդյունավետ է, և որ ամենակարևորն է՝ պրոցեդուրայի ողջ ընթացքում և դրանից հետո անհարմարավետություն, ցավի կամ որևէ այլ տհաճ զգացողության իսպառ բացակայությունն է:
Այցելե´ք, հետազոտվե´ք, ազատվե´ք ձեզ տանջող հիվանդությունից և ապրեք առողջ:
____________________
 Տիտոգրադյան 14, Էրեբունի ԲԿ
 docpetrosyan@gmail.com
055 204 444

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն