ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«ԼՈԿԱՏՈՐ» ընկերությունը ներկայացնում է «SHOCK WAVE loc 01» տեսակի նոր սերնդի կարկտակայան

10502485_750132298414222_6385386478027330730_n

Ինովացիոն ծրագրերի ստեղծմամբ զբաղվող «ԼՈԿԱՏՈՐ» ընկերությունը մշտապես զարմացնում է հանրությանը իր նորարարական նախագծերով: Ընկերության մասնագետների կողմից մշակված արբանյակային GPS-վերահսկման ծրագրերը և կառավարման ավտոմատացված համակարգերը արդեն վաղուց լայն կիրառություն են գտել մեր երկրում: Բոլորովին վերջերս ընկերությունը ներկայացրեց Երևան քաղաքի և Հայաստանի մի շարք տեսարժան վայրերի եռաչափ մոդելները, որոնք մեծ նշանակություն ունեցան Հայաստանում տուրիզմի զարգացման գործում: Հոկտեմբերի Ա մասնակցում էր ցուցահանդեսին: Մեր տաղավարը լի էր այցելուներով և բոլոր հյուրերի ուշադրության կենտրոնում էր:

Այժմ ընկերության մասնագետների ջանքերով ստեղծվել և հանրությանն է ներկայացվել նոր նախագիծ` «SHOCK WAVE loc 01» տեսակի նոր սերնդի հակակարկտակայանը: Այն ցուցադրվեց հոկտեմբերի 21-23-ը կայացած «ArmProdExpo 2016» ցուցահանդեսի ժամանակ: Այս ցուցահանդեսը հանրության համար ևս մեկ առիթ էր ծանոթանալու «ԼՈԿԱՏՈՐԻ» նախագծերին:

Ընկերությունը վաղուց է ինչ հակակարկտակայաններ է նախագծում, սակայն նախկին մոդելների հետ համեմատած նոր կայանը մի շարք առավելություններ ունի: Այն կառավարվում է նախատիպը չունեցող ծրագրային համակարգի միջոցով, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ կառավարել կրակոցների ուժգնությունը և հաճախականությունը, ինչպես նաև` սինխրոնիզացնել մի քանի կայանների միաժամանակյա աշխատանքը:

Նոր կայանի միջոցով հնարավոր է կարկտից պաշտպանել շուրջ 120 հեկտար տարածք: Այն ընդունակ է արձակելու ավելի քան 500 կրակոց` կատարելով ընդամենը 5 վարկյան ընդմիջումներ: Կայանների սնուցումը իրակացվում է լիովին ավտոնոմ ռեժիմով՝ արևային էներգիայի միջոցով:

«ԼՈԿԱՏՈՐ» ընկերության արգասաբեր գործունեությունը մշտապես բարձր գնահատանքի է արժանացել: Նրա արտադրած բազմաթիվ կարկտակայաններ հաջողությամբ կիրառվում են Հայաստանի ողջ տարածքում՝ բազմաթիվ գյուղացիների բերքը ապահովագրելով եղանակի քմահաճույքներից: Ի շնորհիվ «SHOCK WAVE loc 01» հակակարկտակայանների ներմուծման մշակովի տարածքների պահպանությունը ավելի արդյունավետ կդառնա և դա կնպաստի Հայաստանի գյուղարտադրության զարգացմանը:

www.locator.am

 

Locator1

Locator1

Locator3

Locator4

dsc_9765

dsc_9944

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն