ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինությամբ օժտված մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյան. մանկաբարձ-գինեկոլոգ, մարդ, ով ընտրելով բժշկի աշխատանքը, պատվով է կատարում իր գործը: Բժշկի պրոֆեսոնալիզմի, գործին նվիրվածության, ինչպես նաև կնոջ վերատադրողական առողջության հետ կապված տարաբնույթ խնդիրներին քաջածանոթ լինելու շնորհիվ, բազմաթիվ կանայք բուժվել են տարբեր խնդիրներից, մայրացել և լույս աշխարհ են բերել առողջ փոքրիկներ: Ցավոք սրտի, կնոջ համար ամեն ինչ չի սահմանափակվում միայն վերարտադրողական առողջությամբ: Իրենց կյանքի ընթացքում կանայք տառապում են գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդություններից և դրանց բուժումը դառնում է շատ հրատապ, երբեմն պահանջում վիրահատական միջամտություն: Դրանցից մեկը սթրեսային անմիզապահությունն է, որը կարող է հետևանք լինել մեծ պտղով բարդ ծննդաբերությունների, գինեկոլոգիական վիրահատությունների և պայմանավորված է հեշտոցի առաջնային պատի և կոնքի մկանների թուլացմամբ: Մյուս խնդիրը արգանդի արտանկումն է, որն արտահայտվում է արգանդի եւ հարակից օրգանների դիսֆունկցիայով: Այս երեւույթը նույնպես կարող է հանգեցնել միզարձակության խանգարումների՝ հաճախամիզության, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողության առաջացման, որոշ դեպքերում՝ անմիզապահության, ծանրության զգացողության եւ ցավերի։ Նշված խնդիրները մեկընդմիշտ կվերանան՝ շնորհիվ Արսեն Սարգսյանի կուտակած գիտելիքների և բարձրակարգ վիրահատական միջամտությունների: Մանկաբարձ-գինեկոլոգը վիրահատական եղանակով բուժում է նաև գինեկոլոգիական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝արգանդի միոմայի և միոմատոզ հանգույցների հեռացումը, արգանդի զարգացման դեֆեկտների վերացումը, արգանդի վզիկի մասնակի կամ ամբողջական հեռացումը, արգանդի հեռացումը հեշտոցային ճանապարհով, ձվարանների եւ արգանդափողերի վիրահատությունները, միզապարկի իջեցման վիրահատությունները, շեքի հետծննդաբերական պատռվածքների վերականգնումը, արտաքին սեռական օրգանների կիստաների և թարախակույտերի հեռացումները եւ այլն: Կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը Սարգսյանը վստահ կանգնած է յուրաքանչյուր հիվանդի կողքին, եւ որ ամենակարեւորն է, յուրաքանչյուր վայրկյան պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Մանրամասները՝ տեսանյութում: Բժշկի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 091 888860 հեռախոսահամարով:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն