Կարապետ Մոմջյան. մարդ, ում մեջ միաձուլված են մարդկային և մասնագիտական որակներ

Կարապետ Մոմջյան

«Էրեբունի» բկ-ի ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար, օրթոպեդ — վերտեբրոլոգ
1973-1979 թթ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության ֆակուլտետը:
1979-1980 թթ.` Երևանի պետական բժշկական ինստիտուտ, մանկաբուժության N2 ամբիոնի ինտերնատուրան: 
1984-1985թթ.` օրթոպեդիա մասնագիտացմամբ սովորել է Թեռների անվան Մանկական օրթոպեդիայի գիտական ինստիտուտում:

Մասնագիտական զարգացում և կարիերա

1980-1985 թթ. աշխատել է Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես «Մոր և Մանկան» ծառայության տնօրենի տեղակալ:
1986-1993 թթ. մանկական օրթոպեդիայի հանրապետական հիվանդանոցում ողնաշարի վիրաբուժության բաժանմունքում վիրաբույժ-օրթոպեդ:
1987թ. սեպտեմբերին Կուրգանի Օրթոպեդիայի գիտական ինստիտուտում, Էլիզարովի մեթոդով բուժման կուրս է անցել:
1988 թ. հոկտեմբերին մասնակցել ողնաշարի վիրաբուժության կուրսերի:
1993-1997թթ. եղել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական ինստիտուտի մանկական օրթոպեդիայի բաժանմունքի ավագ գիտ. աշխատող:
1997-2012թթ. եղել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ:
2012-ից առ այսօր ղեկավարում է «Էրեբունի» բկ-ի ողնաշարի պաթոլոգիայի վիրաբուժության բաժանմունքը:

Փորձառու բժիշկը մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպված` ոսկրերի և հոդերի վիրաբուժությանը, օրթոպեդիայի խնդիրներին և ոլորտի այլ հիմնահարցերի առնչվող գիտաժողովների, սեմինարների և որակավորման բարձրացման դասընթացների:

Կարապետ Մոմջյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավարն է: Փորձառու բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավարար է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժիշկի գործունեության ընթացքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Ըստ օրթոպետ Կարապետ Մոմջյանի, հայերի մոտավորապես 10-ից 20 տոկոսն ունի ողնաշարային տարբեր խնդիրներ: Իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` իր գործին նվիրյալ բժիշկը բազմաթիվ մարդկանց է բուժել` պարգևելով առողջ ողնաշար: Կարապետ Մոմջյանը կատարում է ողնաշարի ձևախախտումների, դեգեներատիվ հիվանդությունների (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն), ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզի և սպոնդիլոլիստեզի, Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածության, ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքների, ողերի կոտրվածքների և հոդախախտերի վիրահատություններ: Հենց նրա շնորհիվ է Հայաստանում առաջինը ներդրվել ողնաշարի տրանսպեդիկուլյար ֆիկսացիայի եղանակը, ողերի պեդիկուլյար սուպտրակցիոն ոսկրահատման (PSO) եղանակը, ողնաշարի առանձին ողերի հեռացման (VCR) եղանակը, ողերի կոտրվածքների կիֆոպլաստիկ բուժումը, ուռուցքների ամբողջական հեռացման մեթոդը, կոտրվածքների նվազագույն ինվազիվ բուժումը, պարանոցային ստենոզների բուժման լամինոպլաստիկ մեթոդը, սկոլիոզների տրանսպեդիկուլյար բուժման ամբողջական մեթոդը և այլն: Ծանրաբեռնված աշխատանքնային գրաֆիկը բժշկին թույլ է տալիս օրական միջին հաշվով կատարել 1-ից 2 վիրահատություն: Մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ: Կարապետ Մոմջյանի հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն