«Հայացք» հաղորդաշարի զրուցակիցը ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանն է

«Հայացք» հաղորդաշարը շարունակում է ներկայացնել մեր հանրապետությունում գործող լավագույն բժշկական կենտրոններն ու բժիշկներին: Այսօր մենք այցելել ենք Ֆանարջյան կլինիկա, որտեղ աշխատող յուրաքանչյուր բժշկի համար ամենաթանկը մարդու առողջությունն է և այստեղ ամեն ինչ արվում է հիվանդին առողջ կյանք պարգևելու համար: Կենտրոնն իր գործունեության մեջ սկզբունքային է համարում առաջին հերթին բարձորակ սպասարկումը, հարգանքը յուրաքանչյուր հիվանդի հանդեպ և պատասխանատվության զգացումը: Կլինիկայի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանը, ով հայտնի բժիշկ, ռենտգենաբանության հիմնադիր Վ. Ֆանարջյանի թոռն է, հաջողությամբ ու նվիրումով շարունակում է պապիկի գործը: Հայտնի բժշկի օրոք է ստեղծվել նաև Քանաքեռի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և հետագայում կոչվել հենց նրա անունով: Մեր զրուցակիցը բժիշկ Ֆանարջայանն է, ով սիրով համաձայնեց ներկայացնել կլինիկան , ինչպես նաև պատասխանել մեզ հուզող հարցերին:

Հասցե` Սարմեն 90 (Մետրոյի Բաղրամյան կայարանի մոտակայքում)
Հեռ.`010 52 90 06, 094 52 90 06, 096 52 90 06:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն