«Հայացք» հաղորդաշարի հյուրն է քիթ-կոկորդ-ականջաբան, աուդիոլոգ Աշխեն Բալբաբյանը

Ըստ համաշխարհային վիճակագրության տվյալների՝ 1000 ծնված երեխայից 1-3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր: Ցավոք, այս հարցում Հայաստանը հետ չի մնում, և լսողական շեղումներ են հայտնաբերվում բազմաթիվ նորածինների մոտ: Լսողական խնդիրներից զերծ չեն մնում նաև տարեցները: Այս խնդիրները ներկայումս գտնվում են քիթ-կոկորդ-ականջաբանների ուշադրության կենտրոնում: Մեր զրուցակիցը Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան, աուդիոլոգ Աշխեն Բալբաբյան է, իսկ զրույցի թեման առնչվում է այսօր բոլորին հուզող լսողության խնդիրներին, ինչպես նաև ընդհանուր ԼՕՌ պաթոլոգիաներին:

Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 099424451

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն