ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

“ArmProd EXPO 2015” միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 16 – 18-ը

12087654_428590644016941_5522437018077697476_o

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը և INTER EXPO ցուցահանդեսային ընկերությունը առաջարկում է այցելել “ArmProd EXPO 2015” միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը տեղի կունենա  2015 թվականի հոկտեմբերի 16 18 “Yerevan EXPO” ցուցահանդեսային համալիրում` Հ. Հակոբյան 3 հասցեում՝ Մերգելյան ինստիտուտի տարածքում:

Մեծ հեղինակություն վայելող և ձևավորված ավանդույթներով hանրապետության խոշորագույն միջազգային սննդի “ArmProd EXPO” ցուցահանդեսը համարվում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը, որին մասնակցում են սննդամթերքի և խմիչքների առաջատար արտադրողները, մատակարարները և դիստրիբյուտորները:

Սննդարդյունաբերության ոլորտի առաջատար հայրենական կազմակերպությունները և  սննդի խոշորագույն հայկական ընկերություններն ընտրում են այս ցուցահանդեսը` ներկայացնելու  իրենց արտադրանքը և ինովացիոն մշակումները, քանի որ “ArmProd EXPO” ցուցահանդեսը նպաստում է բարձրորակ սննդամթերքի իրացմանը, կոմերցիոն արդյունավետությանը և ժամանակակից փոփոխվող շուկային համապատասխանող նոր մոտեցումներ ու գործնական լուծումների հայտնաբերմանը:

Հատկանշական է, որ ոլորտի առաջատար ընկերությունների հետ միասին ցուցահանդեսին մասնակցում են նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ում արտադրանքը արդեն որոշակի տեղ է գրավում երկրի ներքին շուկայում, և “ArmProd EXPO” ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում հանգամանորեն ցուցադրել սննդամթերքի ողջ տեսականին, առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում և ողջ տարածաշրջանում գործող կազմակերպությունների, ապրանքանիշերի մասին,  ստանալ գործնական տեղեկատվություններ ու կանխատեսումներ շուկայի զարգացման մասին, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ: “ArmProd EXPO” ցուցահանդեսը նպաստում է նաև արտադրողների, դիստրիբյուտորների, բիզնես-խորհրդատուների, սպառողական շուկայի հետազոտողների անմիջական բանակցություններին:

“ArmProd EXPO” ցուցահանդեսը ամբողջությամբ ընդգրկում է Հայաստանի սննդի շուկան և հատվածավորվում է թեմատիկ բաժինների` համախմբելով սննդամթերքի արտադրության և վերամշակման գրեթե բոլոր ոլորտները խոշորագույն սննդի ցուցահանդեսում, և արտացոլում ներքին և արտաքին ագրոբիզնեսի զարգացման հիմնական միտումները:

Հոկտեմբերի 17 — ին “ArmProd EXPO 2015 ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի խոշորագույն Ագրոֆորումը` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական վերամշակման հարցերին:

 “ArmProd EXPO 2015” ցուցահանդեսի անցկացման վայրը՝ Yerevan EXPO” ցուցահանդեսային համալիրում` ՀՀ, ք. Երևան, Հ. Հակոբյան 3 հասցեյում՝ Մերգելյան ինստիտուտի տարածքում:

“ArmProd EXPO 2015 ցուցահանդեսի անցկացման ամսաթիվը՝ 2015թ. հոկտեմբերի 16 18:

 Բացման պաշտոնական արարողությունը՝ 2015թ. հոկտեմբերի 16— ին, ժամը 15:00:

Ագրոֆորում”-ի  անցկացման ամսաթիվը՝ հոկտեմբերի 17 — ին:

Փակման պաշտոնական արարողությունը՝ 2015թ. հոկտեմբերի 18 ին,  ժամը 16:00:

 

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն ու խնդիրները`

  • նորիրացման շուկաների որոնում,
  • օտարերկրյա ներդրումների ներգրավում Հայաստանիտնտեսություն,
  • Հայաստանի տնտեսական  ներուժի  ցուցադրում,
  • նոր գործընկերների որոնում:

“ArmProd EXPO 2015” ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են.

Գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, լիկյոր

Բնական հյութեր, գարեջուր, հանքային ջրեր և ոչ ալկոհոլային խմիչքներ

Մսի եւ կաթնամթերքի արտադրություն

Յուղի և ձեթի արտադրություն

Սառեցված կիսաֆաբրիկատներ

Պահածոյացված մրգեր եւ բանջարեղեն

Հրուշակեղեն

Սուրճ, թեյ, նպարեղեն

Ծխախոտ եւ ծխախոտային արտադրատեսակներ

Կազմակերպչի մասին

INTER  EXPO ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության զարգացման դինամիկան:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել  INTER  EXPO մամլո ծառայություն:

Հեռ.: +374  (077)05 0805

E-mail: arm.inter@gmail.com
URL: www.agro.am

Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն