ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

ՀՐԱՇՔ ԱՅԳԻ․երբ խոսքերն ավելորդ են

Բնության գողտրիկ մի անկյունում, Արարատ լեռան ներքո է ծվարել այս չքնաղ վայրը: Մարդկային արարող ձեռքն այստեղ ներդաշնակ միջավայր է ստեղծել: Բնությունն ու ստեղծագործ միտքը միություն են կազմել և ծնունդ տվել հրաշագեղ մի վայրի, որտեղ մարդն ասես միաձուլվում է բնության հետ ու դառնում նրա մի մասնիկը: Մնում ես զմայլված. ահա, թե ո՞րն է գեղեցկությունը՝ փոքրիկ լճակներ ու խաղաղ լողացող կարապներ, խնամված կանաչ տարածք, յուրօրինակ շատրվաններ և դրանց շուրջը հանդարտ ու խաղաղ զբոսնող մարդիկ: Այս ամենի մեջ ասես թաքնվել ու բնությանն են միաձուլվել յուրօրինակ ոճով կառուցված ու ասես հեքիաթից այստեղ հայտնված տնակները: Հասկանում ես՝ ահա, թե ո՞րն է իրական հեքիաթը, որտեղ հայտնվելու և այդ ամենով հիանալու համար պետք չէ ժամանակն ափսոսալ: Այստեղ ամեն ինչ կատարյալ է, մաքուր ու խնամված: Գործում է նաև ռեստորանը, որն աչքի է ընկնում իր գեղեցիկ ու ժամանակակից ձևավորված սրահով, համեղ ուտեստներով: Այս կախարդական վայրում սնունդը միշտ թարմ է և բարձորակ: Մարդկային արարող ձեռքով ստեղծված այս անկրկնելի գեղեցկությունը տեսնելու, խաղաղվելու ու հանգստանալու համար ընդամենը պետք է այցելել:

Հեռ.` +374 94 40-00-20 , +374 91-20-12-12
ՀՀ, Արարատի մարզ, Մխչյան համայնք (Արտաշատի տարածաշրջան)

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն