ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն-երաշխավորված արդյունք, վստահություն և կանխատեսելիություն

malayan karevor 2

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ  ակնաբուժական հաստատությունը`  հագեցած ժամանակակից  սարքավորումներով, որոնցով իրականացվ է ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն` համապատասխան միջազգային ստանդարտներին: Այս ամենը հնարավորություն է տալիս  կատարել աշխարհում առկա, գրեթե, բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում: Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում  անգամ անսպասելի  հրաշքները` մարդկանց է վերադարձվում ամենաթանկը`աչքի լույսը:

malayan karevor 1

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են ժամանակակից և գերճշգրիտ ախտորոշիչ հետազոտություններ: Կենտրոնն առաջարկում է նաև վիրաբուժական, լազերային և դեղորայքային բուժում տարբեր ախտահարումների դեպքում:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն` տեսողության վերականգնում  լավագույն մասնագետների միջոցով, միայն նորագույն սարքավորումներով:

 

«Առողջապահություն և  դեղագործություն  Էքսպո  2015» ցուցահադեսին  Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ներկայացել էր  վերջին նվաճումներն ու ակնաբուժության ոլորտում արձանագրած կարևոր ու սպասված հաջողությունները:

Կենտրոնի բժիշկները հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին` անընդհատ գործի դնելով բուժման նոր ու արդի մեթոդներ և օգնելով մեծաթիվ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն:

logo (2)Պահպանեք լավ տեսողությունը` ականբուժական ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ:

Ակնաբուժական կենտրոնում  չեն բավարարվում ձեռք բերված հաջողություններով,  շարունակում են առաջ շարժվել` ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները: Այս կենտրոնում արդեն 8 տարի զբաղվում են տեսողության լազերային շտկմամբ: 2005թ-ից ի վեր Մալայանի անվան ականբուժական կենտրոնում կատարվել են շուրջ 5000  լազերային վիրահատություններ:

Ի դեպ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ընդառաջ գնալով այցելուներին, ավելի դյուրին է դարձնում բուժման գործընթացը` առաջարկելով կենտրոնի ծառայությունները նաև ապառիկով` 0 % տոկոսադրույքով:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն` տեսողության վերականգնում  լավագույն մասնագետների միջոցով, միայն նորագույն սարքավորումներով:

Պահպանեք լավ տեսողությունը` ականբուժական ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն-երաշխավորված արդյունք, վստահություն և կանխատեսելիություն:

<Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն> ՓԲԸ

Ք. Երևան,Ֆուչիկի 30

Հեռ.` (+37410)39-34-25 , 39-69-57

www.eyecenter.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն