ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Մելանտե`արտադրված է Հայաստանում

10304430_1415026182110281_8174932508479642494_n

Մելանտե ընկերությունն  իր հաճախորդին 2016 թվականին ներկայացավ  2 նորաբաց վաճառակետերով, այդպիսով զարկ տալով հայկական արտադրանքի սպառմանը շուկայում:

2002 թվականին Մելանտեն առաջին անգամ հաճախորդին  ներկայացավ տրիկոտաժի  արտադրությամբ`բացառապես բարձրորակ հումքից` հիմնականում 100 տոկոսանոց բամբակից, ինչպես նաև վիսկոզայից և լայկրայից, որոնք ներկվում են միայն էկոլոգիապես մաքուր ներկանյութով:

Հաճախորդներին առաջարկելով միայն բարձրորակ արտադրանք` կազմակերպությունը պահպանում է արտադրանքի որակական բոլոր չափանիշները:

Տեխնիկապես լիարժեք ապահովված արտադրությունը հնարավորություն է տալիս հաճախակի թարմացնել տեսականին և հաճախորդին ներկայանալ նոր գույներով ու մոդելներով: Նոր մոդելների մշակման ժամանակ հաշվի են առնվում տրիկոտաժի արտադրության բնագավառում առկա դիզայներական վերջին մշակումները, ինչպես նաև՝ սպառողների կողմից ներկայացվող պահանջները:

Տարատեսակ պրինտեր, նախշազարդում, ասեղնագործում և հագուստի մոդելավորում՝ ըստ ձեր ճաշակի և ցանկության: Եվ այն ամենը, ինչ կցանկանաք տեսնել ձեր զգեստապահարանում, Մելանտեն ունի իր ապրանքատեսականու մեջ կամ կավելացնի հատուկ ձեզ համար:

936566_1703410439938519_132424700178958574_n 12747317_1689457084667188_27149135280142947_o 12778874_1694975327448697_153359855014455935_o

Մեր հասցեներն են`
ք. Երևան, Կ. ՈՒլնեցու 59/5, 2-րդ շինություն (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Ամիրյան 13շ., 46 տարածք (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Տիգրան Մեծի 20 (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Լեփսիուսի 2-րդ փ., 9 տուն (արտադրամաս)

ք. Երևան, Հրաչյա Քոչարի 1 տարածք 17

ք. Երևան, Տերյան 62/2

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն