ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

ՄՈՒԼՏԻ-ԱԳՐՈ «ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» գյուղատնտեսության ոլորտում առաջատար ճանաչվեց և ստացավ ոսկե մեդալ

Արդեն 20 տարի ՄՈՒԼՏԻ-ԱԳՐՈ  «ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ»  իր ձեռքբերումներով նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը:  Ընկերությունը սպառողին մշտապես էկոլոգիապես մաքուր ու որակյալ արտադրանք է տալիս:2003 թվականից կենտրոնի հիմնադիր Ռոզա Ծառուկյանի անմիջական ղեկավարությամբ վերագործարկվեց Մեղրու փորձարարական բազան, որի շնորհիվ լայնորեն զարկ տրվեց մեղվաբուծության զարգացմանը: 2005-ից Ռոզա  Ծառուկյանը նաև Մեղվաբույծների ասոցիացիայի նախագահն է:  Սկզբում 20, իսկ այժմ մոտ 600 մեղվաընտանիք ունի: Հասել է նրան, որ անարատ մեղրն արտահանվում է եվրոպական երկրներ:

 

ՄՈՒԼՏԻ-ԱԳՐՈ  «ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»  իր սննդամթերքի  հարուստ տեսականիով  մասնակցում էր «ՊանԱրմենիան Էքսպո 2015» բազմաբնույթ ցուցահանդեսին: Այցելուները հնարավորություն ունեին ճաշակելու նրանց ներկայացրած համեղ բարիքները: Ցուցահանդեսն իր մասնակցությամբ պատվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընկերության հիմնադիր Ռոզա Ծառուկյանի հետ զրույցի ժամանակ նա առիթ ունեցավ ևս մեկ անգամ ծանոթանալու ընկերության գործունեության, խնդիրների և հեռանկարների մասին:

«ՊանԱրմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի փակման արարողությանը մի շարք կազմակերպություններ արժանացան խրախուսական մրցանակների, նաև՝ մասնակցության հավաստագրերի: ՄՈՒԼՏԻ-ԱԳՐՈ  «ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» հերթական անգամ  հաղթանակ գրանցեց: Իր ունեցած բազմաթիվ մրցանակների շարքն ընկերությունը համալրեց ևս մեկով. ոսկե մեդալ՝ գյուղատնտեսության ոլորտում մասնակից ընկերությունների շարքում առաջատարը ճանաչվելու համար:SONY DSC 12091310_1630497493878746_4499545663716250052_o 12068594_1630505297211299_2229242804897101590_o 12095312_1630505390544623_6709813087715258527_o

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն