ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«Յունիֆիշ» — թարմության ու որակի չափանիշ/Unifish LLC

NVE00021

Մարդու սննդակարգում անփոխարինելի է ձկնամթերքի դերն ու նշանակությունը: Ձկան տարբեր տեսակները, ինչպես նաև սև ու կարմիր ձկնկիթը օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ վիտամիններով և սպիտակուցներով՝ նպաստելով առողջության պահպանմանն ու կյանքի տևողության երկարացմանը: Հայկական ձկնաբուծության լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու նպատակով 2007-ին հիմնադրվեց «Յունիֆիշ» ՍՊԸ-ը : Արտադրական տեմպերի ավելացմանը զուգահեռ գնալով կրկնապատկվեցին նաև հաջողությունները, ընկերությունն աստիճանաբար գրավեց իր հաստատուն տեղը հայկական ու արտասահմանյան շուկայում: Բայց ամեն ինչ հերթականությամբ:

 

 

Դեռ 2006թ. «Յունիֆիշ» ընկերությունը մասնակցել էր Իտալիայում անցկացված միջազգային կոնֆերանսին‎‎ և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցահանդեսին՝ ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել հայկական իշխանի սպառողների ստվար բանակ նաև արտերկրում: 2009-ին իշխանի արտադրությունը գերազանցել է 230 տոննան: Արտադրական տարածքների ընդլայնման և նոր տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրման շնորհիվ արդեն 2010 թ-ին թողարկվող ապրանքային ձկան քանակը հասցվեց տարեկան մինչև 350-400 տոննայի: Ընկերությունն իրականացնում է ոչ միայն իշխանի տեսակների՝ ոսկեգույն, ծիածանափայլ, գեղարքունյաց, այլև բավական թանկարժեք համարվող այլ ձկների՝ թառափի, կարմրախայտի, անգամ ճապոնական կարպ-կոյի ապրանքային բուծում: Արդյունքները գոհացուցիչ են:

NVE00020

«Յունիֆիշ» ընկերությունը մշտապես թարմացնում է իր տեխնիկական բազան՝ արտադրությունը համալրելով նորագույն սարքավորումներով և հետևելով ոլորտի տեխնոլոգիական նորամուծություններին: Ասվածի լավագույն ապացույցը՝ շահագործման հանձնված, ճապոնական առաջատար արտադրող «Դայկին» ընկերության շոկային սառեցման ժամանակից գործարանն է, որ հնարավոր է դարձնում հեղափոխական նորարարություններ ձկնարտադրության մեջ՝ վերջնական սպառողին հասցնել լավագույն որակի թարմ արտադրանք:

«Յունիֆիշ» ընկերությունը ևս իր առատ ձկնատեսականիով մասնակցեց հոկտեմբերի 17-19-ը մայրաքաղաքում կայացած Արմ Պրոդ էքսպո 2014 ցուցահանդեսին,որի ժամանակ արժանանացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնակի ուշադրությանը: Նախագահի հետ զրույցում «Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը քննարկեցին ջրային ռեսուրսների ճիշտ ու խնայողաբար օգտագործման հեռանկարները:

Կարևորելով մաքուր ու առողջ սնունդ արտադրելու սկզբունքը՝ «Յունիֆիշ» ընկերությունն իշխանազգիների արտադրման համար կիրառում է ֆրանսիական արտադրության հավաստագրված համակցված կերեր` առանց աճի խթանիչների և գենետիկորեն փոխակերպված հավելումների: Իշխանի աճեցման համար ապահվված են բոլոր պայմանները՝ որակյալ ինքնահոս ջուր՝ համապատասխան ջերմաստիճանի, հավասարեցված հաշվեկշռով համակցված կեր և ճիշտ ընտրված վիտամինացված հանքային բաղադրություն, որի շնորհիվ 1 տարուց էլ քիչ ժամանակահատվածում աճեցվում են սիրված ու հարգի իշխան ձկնատեսակը: Այս ամենի շնորհիվ տարեցտարի «Յունիֆիշ»-ն ավելացնում է արտադրական ծավալները, իրականացնելով ձկան առաքում նաև ողջ հանրապետության տարածքում՝ սեփական մասնագիտացված մեքենաներով:

unifish33333
«Յունիֆիշ» — թարմության ու որակի չափանիշ:
ՀՀ., Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա
Հեռ.: (374 91) 00 32 61
Էլ-փոստ: info@unifish.am,

Կայքեր` www.unifish.am , www.unifish.ru

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն