ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկան տնօրենի նոր պաշտոնակատար ունի. Միքայել Ադամյան

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ (հիվանդանոցը պատկանում է քաղաքապետարանին)՝ «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկայի տնօրենի  պաշտոնակատար է նշանակվել ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը:

Նշենք, որ  Միքայել Ադամյան  մասնագիտական գործունեությունը սկսել է հենց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում (2003-2005թթ.): Այնուհետև 2005-2008 թվականներին աշխատել է «Քանկոր» կլինիկայում, 2008-ից մինչեւ  2012 թվականը ղեկավարել է  3-րդ բժշկական միավորման սրտաբանական կլինիկան («Արամյանց» ԲԿ), իսկ 2012-ից մինչեւ 2018 թվականը ղեկավարել «Աստղիկ» («Մալաթիա») ԲԿ-ի սրտաբանական ստացիոնարը:

Սիրված, փորձառու ու մեծ հեղինակությու ն վայելող բժիշկն իր գործի նվիրյալն է և բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել: Վստահեցնում ենք, որ այս նոր պաշտոնում ևս Միքայել Ադամյանը  ոչ միայն կշարունակի բազմաթիվ հիվանդների առողջ կյանք պարգևել, այլև կդառնա լավ ղեկավար ու կազմակերպիչ, կենտրոնին նոր շունչ կհաղորդի՝ պահպանելով նախորդների ստեղծած ավանդույթները և  բարձր պահելով  տարածաշրջանային սրտաբանական կենտրոնի կոչումը: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն