«Պան-արմենիան» ցուցահանդեսին OMK- ն ներկայացավ իր հարուստ և բազմազան տեսականիով

14358651_1088785587864268_4418583230361484933_n

Հովսեփյանների  մսի պահածոների կոմբինատը պահածոների արտադրության ոլորտում հայաստանյան առաջատար ընկերությունն է: Ընկերության արտադրանքը ներառում է ավելի քան 50 տեսակի բարձրորակ պահածոներ՝ պատրաստված մսից, բանջարեղենից և ձկնամթերքից: Ինչպես նաև մրգերից պատրաստված մի շարք ջեմեր և դոնդողակներ:

Շուկայում իր բարձր դիրքը ընկերությունը գրավել է ի շնորհիվ որակյալ և մատչելի արտադրանքի: OMK ընկերության արտադրանքի որակի լավագույն հավաստիքն են այն բազմաթիվ մրցանակները, պատվոգրերը և շնորհակալագրերը, որոնց արժանացել է կոմբինատը իր գործունեության տարիների ընթացքում: OMK մսի, մսաբանջարեղենային և ձկան պահածոների գործարանը 5 տարի անընդմեջ արժանացել է «Հայերի սիրելի ապրանքանիշ» կոչմանը, ինչը խոսում է այն մասին, որ ընկերության պահածոները իսկապես ճանաչված են և սիրված մեր հայրենակիցների շրջանում: Համաձայն հարցումների` ամեն երկրորդ հայ ընտանիքը օգտվում է OMK- ի արտադրանքից, իսկ շոգեխաշած մսի սպառողների 80% -ը նախնտրում են միայն OMK ապրանքանիշի արտադրանքը: Հայ սպառողները հնարավորություն ստացան ևս մեկ անգամ ծանոթանալ OMK ընկերությանը վերջերս կայացած «Պան-արմենիան» ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ OMK- ն աչքի ընկավ իր հարուստ և բազմազան տեսականիով: Չբավարարվելով ձեռք բերվածով` OMK- ն ապագայում ևս պատրաստվում է ընդլայնել իր արտադրությունը և սպառողներին զարմացնել նորանոր որակյալ արտադրատեսակներով:

Հեռ.՝ +374 91 404929

www.omk.am

 

 

 

 

dsc_8655 dsc_8656 dsc_8664 dsc_8667 dsc_8668 dsc_8672 dsc_8673 dsc_8676 dsc_8679 dsc_8686 dsc_8746 dsc_8751 dsc_8758 dsc_8773 dsc_8776

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն