Սեդա Կարապետյան. Յուրօրինակ ու առանձնահատուկ դառնալու արվեստը

Սեդա Կարապետյան… Բարի գալուստ այս աղջնակի  գեղագիտական մեծ հաճույք պատճառող փոքրիկ ու հեքիաթային  աշխարհ: Այդ աշխարհը միայն գեղեցիկն ու յուրօրինակը գնահատողների համար է:  Այստեղ կարող եք գտնել  նաև յուրատեսակ, գունագեղ ու չկրկնվող նկարազարդումներով  աշխատանքներ՝ շապիկներ: Ու  որ ամենակարևորն է՝  դրանք միմիայն ձեռքով պատրաստած (handmade) ու չկրկնվող արվեստի  իսկական գլուխգործոցներ են:
Սեդայի գունային աշխարհը շատ հարուստ է ու անսպառ, իսկ երևակայությունը սահմաններ չի ճանաչում:  Նրա նկարազարդումների ներկապնակն ընդգրկուն է և աչքի է ընկնում գունային հետաքրքիր լուծումներով: Շապիկների վրա կարող են պատկերվել ձեր սիրած հերոսներից սկսած մինչև ծաղկային նատյուրմորտներ, երկրաչափական ու վերացական պատկերներ: Մի խոսքով, նրա երևակայությունը  սահմանափակումներ չի ճանաչում: Սեդան իր գործի իսկական վարպետն է:  Նա տարբեր հագուստների,մասնավորապես շապիկների  վրա նկարում է հատուկ և բարձրորակ ներկերով, որոնք երբեք չեն գունաթափվում և միշտ մնում են նույնքան գեղեցիկ ու անկրկնելի:

Դուք էլ կարող եք ունենալ նման յուրօրինակ  և օրգինալ շապիկներ։Դիմեք Սեդային և նա կյանքի կկոչի  ձեր երևակայությունը:

Դարձեք միակն ու անկրկնելին այս տաղանդաշատ աղջնակի օգնությամբ:

Ընդունվում են պատվերներ,սպասվում են հաճելի անակնկալներ։

Հեռ. (whats app)🇦🇲 (viber)🇦🇲 +374 91 066 077

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն