ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«Սովթ Պապիրուս»․գնե′ք որակյալը հայ արտադրողից և նպաստե′ք մեր երկրի տնտեսության զարգացմանը

«Սովթ Պապիրուս» ընկերությունն արդեն 5 տարի զբաղվում է հիգիենայի թղթե պարագաների արտադրությամբ և մանրամեծածախ վաճառքով: Գործունեության կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է դառնալ հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը: «Սովթ Պապիրուս»-ն արտադրում է եվրոպականին ոչնչով չզիջող, ավելի մատչելի տեղական արտադրանք:

«Սովթ Պապիրուս»-ը սպառողներին է առաջարկում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ ու հարմարավետ փաթեթավորմամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ ապրանքատեսականի: Այն լիովին բավարարում է շուկայի և սպառողի պահանջները: Արտադրանքի մեջ որպես հումք օգտագործվում է բարձրակարգ ցելյուլոզա, որն էլ ապահովում է անհրաժեշտ որակը:

Թողարկած ապրաքատեսականին ներառում է.

📌Երկշերտ և եռաշերտ թղթյա քաշովի անձեռոցիկներ

📌Գրպանի անձեռոցիկներ

📌Զուգարանի թուղթ՝ երկշերտ և եռաշերտ և մեծ գլանափաթեթներով

📌Սրբիչներ՝ երկշերտ, եռաշերտ,մեծ գլանափաթեթներով

📌Բժշկական նշանակության սեղանի անձեռոցիկներ բոլոր չափսերի

Նշենք նաև , որ «Սովթ Պապիրուս»-ը Z-աձև թղթյա սրբիչի Հայաստանում դեռևս միակ արտադրողն է: Ընկերության զարգացման ռազմավարությունը ենթադրում է տեսականու ընդլայնում, ինչն իր հերթին թույլ կտա իրականացնել ընկերության բոլոր նպատակները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև թաց անձեռոցիկների արտադրությունը: Ապրանքատեսականին արտահանելու նպատակով ակտիվ բանակցություններ են վարվում նաև արտասահմանյան գործընկերների հետ, նախատեսվում է մասնակցություն արտերկրում անցկացվող թղթյա հիգիենայի արտադրանքի մի քանի խոշոր ցուցահանդեսների:

«Սովթ Պապիրուս»-ում աշխատում են համապատասխան մասնագիտական որակավորում ստացած մասնագետներ, որոնցից շատերը այստեղ են հիմնադրման օրվանից:

«Սովթ Պապիրուս»-ի արտադրանքը կգոհացնի սպառողին, քանի որ.

📍Ապահովվում է բարձր որակ և մատչելի գին

📍Ընկերությունն ազնիվ է սպառողների հետ և արտադրանքի վրա գրված մակնշումները լիովին համապատասխանում են իրականությանը:

«Սովթ Պապիրուս»-ը շնորհակալություն է հայտնում սպառողներին իր արտադրանքն ընտրելու և նոր ձեռքերումների մղելու համար:
Գնե′ք որակյալը հայ արտադրողից և նպաստե′ք մեր երկրի տնտեսության աճին:

🇦🇲 Աջակցենք հայ արտադրողին 🇦🇲
 ք. Երեւան, Արցախի 63/3
📞 +(374 11) 461-272 📱 +(374 41) 005-026
🌐 www.softpapyrus.am 📩 info@softpapyrus.am


Մեկնաբանություններ

Մեկնաբանություն