“Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն

timthumb

“Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնը հանդիսանում է ժամանակակից բուժհաստատություններից մեկը Հայաստանում: Գործող 18 բաժանմունքներից յուրաքանչյուրը հագեցած է գերժամանակակից բուժսարքավորումներով, իսկ սպասարկող բուժանձնակազմը վերապատրաստվել է արտերկրում:

11760382_10206589939045738_323743947_o

 

10917398_10205202627123807_6350872323247722657_n

Բոլոր բժշկական միջամտությունները իրականացվում են ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով: Այստեղ սպասարկվում են թե երեխաները, և թե մեծահասակները:

“Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնի Մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքը Առողջապահության Ազգային Ինստիտուտի մանկական նեյրովիրաբույժների պատրաստման հիմքային մասերից մեկն է , որը սպասարկում է ոչ միայն տեղաբնակներին, այլև՝ Արցախի և Ջավախքի բնակչությանը: Վերջին տարիներին կենտրոնի մասնագետները հեղինակել են գիտական աշխատություններ և հանդես են եկել վիրաբուժությանը նվիրված միջազգային տարբեր գիտաժողովներում: Բժշկական կենտրոնը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտի հետ, որտեղ էլ պարբերաբար վերապատրաստվում են բուժաշխատողները:

Կլինիկան համագործակցում է Մարսելի,Լոս Անջելեսի և Մոսկվայի առաջատար կլինիկաների հետ:

 10872333_10206589989166991_1148878842_n

 

 

 

 

10173593_10203276145802978_5343972802883328427_n (1)

Չի կարելի չնկատել այստեղ գործող մանկական կրծքային վիրաբուժական բաժանմունքի ներդրումը, որտեղ կատարված վիրահատությունները պսակվել են հաջողությամբ` ի շնորհիվ այդ բաժանմունքի ղեկավար Դավիթ Դալլաքյանի, մարդ, ով երիտասարդ լինելով իր ջանքերն ու նպատակասլացությունը չխնայեց այս գործի ստեղծման, կայացման ու ամրապնդման հարցում` ամրագրելով մանկական կրծքային վիրաբուժության ոլորտում բազմաթիվ հաջողություններ: Նա միաժամանակ վայելելում է բարի համբավ իր ավագ գործընկերների շրջանում: Երիտասարդ վիրաբույժը բացահայտում է հաջողության սեփական բանաձևը՝ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ Հիպոկրատի երդմանն ու շարունակում է ինքնակատարելագործման իր ուղին:

 www.sourbastvatsamayr.com

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն