ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Ֆլեշմոբ` նվիրված ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ դեմ պայքարի օրվան

 

Պայքարենք շաքարային դիաբետի դեմ Նոյեմբերի 14-ին՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Համահայկական էնդոկրինոլոգիական միության և այդ կազմակերպության նախագահ, «Արմենիա» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Մամիկոնյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ֆլեշմոբ, որի նպատակը դիաբետի մասին հանրության իրազեկության և տեղեկացվածության մակարդակի բարձրացումն էր: Միջոցառման ընթացքում բազմաթիվ մարդիկ ոչ միայն տեղեկացան հիվանդության մասին, այլև հնարավորություն ունեցան շաքարային դիաբետի առկայությունը պարզելու համար առաջնային հետազոտություն կատարել: Հետազոտվողների մեջ եղան նաև մարդիկ, ովքեր անսպասելիորեն պարզեցին, որ ռիսկային խմբում են, պետք է հետազոտվեն և հետևեն իրենց առողջությանը: Այդպիսիք Համահայկական էնդոկրինոլոգիական միության կողմից ստացան նվերներ: Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազային օրվան նվիրված նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

+374 98 888 329
 http://pse.am/

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն