Վերջին նորություններ
enhyru

17 պարային պրեմիերա՝ Շիրակի էսքզիների գալա-համերգին: Գյումրիում պատրաստվում են նշել Շերամի 160-ամյակը

Գյումրիի թվով 7 ու հանրապետության եւս 10 պարային համույթների փորձասենյաներում այս օրերին տրամադրությունը շերամյան է:  Գյումրու «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի ստեղծագործական կազմը մոտ երկու ամիս առաջ հայտարարեց՝ մուտքը փառատոնի գալա-համերգ՝ միայն Շերամի երաժշտությամբ բեմադրված նոր պարային կատարումներով. պատճառը պարզ էր՝ «Շիրակի էսքիզներ»-ի 4-րդ եթերաշրջանը նվիրված է աշուղ Շերամի 160-ամյակին։

Փառատոնին երբեւէ մասնակցած ու մրցանակային տեղեր զբաղեցրած պարային համույթների գեղարվեստական ղեկավարների  համար պահանջ-պայմանը որքան անսպասելի, նույնքան էլ հետաքրքիր էր. հիմա արդեն խոստովանում են՝ երկու ամսում նոր պար բեմադրելու տարակուսանքը վերածվել է համընդհանուր հետաքրքրության. ո՞վ, ո՞ր երգի տակ, ինչպե՞ս ու ի՞նչ բեմադրեց։ Գեղարվեստական ղեկավարների անհամբեր սպասումից անմասն չեն նաեւ պարող-պարուհիները` մոտ 200 հայուհի հոկտեմբերի 28-ին Գյումրու դրամատիկականում նազանքի, նրբագեղության ու հեզաճկուն պարի վարպետության դաս է խոստանում։

Խմբերի տղաները բեմում չեն լինի, բայց շերամյան-էսքիզային իրարանցումից անմասն չեն: Շերամի երաժշտությունն աղջիկների համար է, իրենք դահլիճից կոգեւորեն պարընկերներին։

Սա «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանն է: Գյումրիում ծնունդ առած փառատոնը  հստակ նպատակ ունի՝ յուրաքանչյուր եթերաշրջան ավարտել շոշափելի վերջնարդյունքով, մասնավորապես՝  նոր ու լավ իմաստով պարտադրված բեմադրություններ նախ Խաչատուր Ավետիսյանի, հետո Սայաթ-Նովայի, հիմա արդեն Շերամի երգերով։ Պարային համույթների պարացանկի հարստացմանը զուգահեռ, նախագծի հեղինակները վստահ են՝ նաեւ այսպես է պետք տարածել ազգային մշակույթն ու ստիպել սերունդներին չհեռանալ արմատներից ու պարային բեմդրություններով եւս տարածել ազգային մշակույթը։

4rd eterashrjani jyurii naxagah Karen Gevogyan

Փառատոնի հաջորդ գնահատելի կողմն, ըստ մասնակիցների, մարզերում գործող պարային համույթներին ներկայանալու լայն հարթակներ տրամադրելն ու պարարվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ շփման հնարավորություն տալն է, ովքեր յուրաքանչյուր եթերաշրջանում նախագահում են նախագծի ժյուրին՝  «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյան,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյան ու  «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ  Կարեն Գեւորգյան։ Շփումը նրանց հետ ու մրցույթից հետո կազմակերպվող քննարկումը լավագույն խթանն են ե՛ւ պարող-պարուհիների, ե՛ւ գեղարվեստական ղեկավարների համար։

Շերամյան համընդհանուր խանդավառությունը մեկ բեմում հանրապետության 17 պարային համույթների պարային պրեմիերաներով կհամախմբի հոկտեմբերի 28-ին։ Երեւանից, Չարենցավանից, Ավոբյանից, Ստեփանավանից ու հանրապետության այլ համայնքերից շերամյան բեմադրություններով Գյումրի ժամանող պարային համույթները վստահեցնում են՝ «Շիրակի էսքիզներ»-ի շերամյան գալա-համերգը դառնալու է պարային խճանկար՝ մեր երկրի բոլոր գույներով։

Լրատվությունը՝ Լիլիթ Թովմասյանի

Yerevan Disney arvesti dproci Ararat parayin hamuyt

Abovyan Husher parayin hamuyt

Yerevan S. Devoyani mshakuyti kentron Armelad parayin hamuyt

Arinj Veracnund parayin hamuyt

 

Yerevan Armelad parayn hamuyt

Gyumri Ani parayin hamuyt

Axuryan Maranata parayin hamuyt

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն