«Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդես`մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը

701975_1586871644971282_3873417916621827691_o

2016թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Կառավարության Տան նիստերի դահլիճի նախասրահում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 70 կազմակերպություն, ի թիվս որոնց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն և արհեստակցական կրթության 10-ից ավել հաստատություն: Ցուցահանդեսը կանցկացվի երկու հարկերում, որտեղ կտեղակայվեն տասնյակ ինստիտուտներ, համալսարաններ, քոլեջներ և արհեստակցական ուսումնարաններ:
Այցելուները կծանոթանան ազգային և համաշխարհային փորձին, կրթական, գիտական և տեղեկատվական միջավայրի ձևավորման մոտեցումներին:
Բացի հիմնական մասնագիտությունից, աշակերտերն ու ուսանողները կկարողանան ընտրել լրացուցիչ կրթություն, դասընթացներ լեզվական դպրոցներում, դասեր միասնական պետական քննությունների պատրաստման ուղղությամբ և կրթական ծրագրեր արտասահմանում:
Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները, և կանցկացնի երկու հարյուրից ավելի դիմորդների մրցակցային ընտրում 2016/2017 թթ. ուսման բոլոր մակարդակներում:

«Ինտեր Էքսպո» ընկերությունը՝ որպես կազմակերպիչ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր մասնակցությունը «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» EXPO 2016 ցուցահանդեսին լինի առավելագույնս հարմարավետ:

Մենք սպասում ենք Ձեզ

Հարգանքներով,

«Ինտեր Էքսպո» ընկերություն

info@interexpo.am, arm.interexpo@gmail.com, +374 77 05 0805

www.interexpo.am

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն