Ռազմական փորձագետների կանխատեսումները` ապագայի պատերազմների վերաբերյալ

Arkadi-ter-Tadevosyan-23-05-15

Շատ ռազմական մասնագետների կարծիքով` ապագայում պատերազմները կդառնան առանց շփվելու, առանց առաջնագծի, որտեղ տեղակայված է հակառակորդի ողջ ուժը:

6-րդ սերնդի պատերազմը ենթադրում է տարբեր տեսակների հրթիռների օգտագործում, երբ առանց միջուկային մարտագլխիկների հնարավոր է շարքից հանել երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքները, զրկել տնտեսությունից հետևյալ կերպ.
— Վնասել երկրի ինժեներային ենթակառուցվածքների ածխաջրածինների, էլեկտրաէներգիայի փոխանցման աղբյուրները: Որպես հետևանք` կդադարեն աշխատել գործարանները, վարչական, բժշկական և այլ հաստատությունները:
— Լույսի, գազի և ջրի մատակակարարման դադարեցումը բոլոր շինություններում:
Այդպիսի կաթվածը երկրի բնակչությանը կդնի ոչ աշխատանքային իրավիճակում: Հակառակորդի զինված ուժերը կմնան առանց առանց մատակարարման, կտրուկ կընկնի բանակի մարտական պատրաստությունը և ի վիճակի չի լինի շարունակական դիմադրության, ինչի հետևանքով պետությունը կընկրկի:
7-րդ սերնդի պատերազմում հակառակորդի աղետալի վիճակը հնրավոր է ձգել այնքան, մինչև այն ընկրկի: 6-րդ սերնդի ոչ մի հրթիռային տեխնիկայի միջոցով այդպիսի արդյունքի հնարավոր չէ հասնել: 7-րդ սերնդի պատերազմը կընթանա այլ, ավելի էժան եղանակով:
7-րդ սերնդի պատերազմի գլխավոր զենքը տեղեկատվությունն է` երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքների վերաբերյալ:
Ունենալով հակառակորդի ինժեներային ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն ճշգրիտ մաթեմատիկական մոդել` հնարավոր կլինի հասկանալ բոլոր գործարանների, էլեկտրակայանների, էլեկտրափոխանցման գծերի, ածխաջրածինների ստացման և մշակման, նավթի և գազի խողովակների, բոլոր երկաթուղային ճանապարհների և զորամասերի գտնվելու վայրերը, հակառակորդի հետ կապ ունեցող բոլոր պետական հիմնարկները և այլն: Այդ մաթեմատիկական մոդելին պետք է միացնել էներգիայի տարբեր տեսակներ, նյութեր և տեղեկատվություն` հաշվի առնելով մեկը մյուսից տեխնոլոգիական փոխկապվածությունը և անձնակազմին ծառայելու պայմանները:
Ինժեներային ենթակառուցվածքներում կան ֆունկցիոնալ թույլ տարրեր, որոնց վրա ազդելով ոչ թե հրթիռներով, այլ դիվերսիաներով (վնասել կաբելի միջուկը, խափանել տրանսֆորմատորային կայանը և այլ օբյեկտներ, վիրուսների բացթողում համակարգչային վերահսկիչ ցանց և այլն)` կարելի է հասնել այդ ենթակառուցվածքների ֆունկցիաների ամբողջական դադարեցման:
Թույլ տարրերը առանձնանում են հատուկ մաթեմատիկական ապարատի միջոցով (տե´ս Ярошенко “Методология координированных переключений”, Санкт-Петербург, Военно-морская академия, 2006 г.):
Մի քանի օրինակ.
2005 թվականին Մոսկվայում պայթել էր «Չիգինո» էլեկտրաէնթակայանի տրասֆորմատորներից մեկի հախճապակե ծածկույթը, որի լարումը 110 կվ է: Ամբողջությամբ անջատվել էր Մոսկվայի հարավային հատվածը, ինչպես նաև Մոսկվայի, Տուլայի, Կալուգայի մարզերում մի շարք քաղաքներ և բնակելի տարածքներ` այնտեղ գտնվող բոլոր գործարաններով, հիվանդանոցներով և այլ օբյեկտներով:
Վերականգնելու համար անհրաժեշտ եղավ շուրջ 3 շաբաթ: Բարձր տաքության պատճառով էկոլոգիական աղետներ սկսվեցին:
2015 թվականին Բաքվում 10 նավթարդյունահանող հարթակներում տեղի ունեցավ վթար և հրդեհ բռնկվեց:
Այն հանգցնելու համար պետք եղավ շուրջ 3 ամիս, մահացավ 32 մարդ: 10-րդ հարթակն ամբողջությամբ այրվեց, իսկ նավթի ստացումը ավելի քան 10 տոկոսով պակասեց երկրում, վնասները կազմեցին մի քանի միլիարդ:
Լայնամասշտաբ առանց շփման պատերազմում հակառակորդ երկրի ինժեներային ենթակառուցվածքների թույլ տարրերին հաղթելով` հակառակորդն իր ռազմական մեքենաներով այլևս չի կարողանա դիմադրել:
7-րդ սերնդի պատերազմը կարելի է անվանել տեղեկատվական և ունի մի քանի առավելություն.
— Շատ դեմքերում ավելի էժան է, քան 6-րդ սերնդի պատերազմը:
— Նշանակալիորեն ավելի հումանիտար է, քանի որ «մարտական գործողությունների» արդյունքում այդ պետության բազմազգ բնակչությունը պարզապես չի մահանա:
— Տվյալ պետության շատ բնակիչներ չեն դիտարկվում որպես թշնամի և կարելի է օգտագործել նրանց կամավոր մասնակցությունը «մարտական գործողություններին» (տե´ս Левон Мелик-Шахназарян, Ашот Хачатрян, “Этнополитика Азербайджана, Ереван 2007 г.):

Սերնդի պատերազմներ

Սերունդ, միջոցներ, պատերազմի բանաձև, նպատակ
1-ին — սառը զենք, պատերազմ` բաղկացած հետևակից և հեծելազորից Հակառակորդի ոչնչացում բռնագրաված տարածքներից
2-րդ -վառոդով, ողորկ փողով զենք, դիրքեր, կոնտակտային պատերազմ Հակառակորդի ոչնչացում բռնագրաված տարածքներից
3-րդ — ակոսավոր, շատ անգամ լիցքավորվող զենք, խրամատային, կոնտակտային պատերազմ Հակառակորդի ոչնչացում բռնագրաված տարածքներից
4-րդ — հրթիռներ, տանկեր, ավիացիոն ,ВМФ, խրամատային կոնտակտային պատերազմ Հակառակորդի ոչնչացում բռնագրաված տարածքներից
5-րդ- միջուկային զենք, առանց շփման պատերազմ Երկու պետություններն էլ որևէ նպատակի չեն հասնում և երկուսն էլ մահանում են:
Արկադի Տեր-Թադևոսյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն