2017-ը կբերի գրեթե բոլորին միայն բարենպաստ փոփոխություններ սոցիալական եւ բիզնեսի ոլորտում

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

2017 թվականը հրեղեն աքլորի տարին է: Աքլորն արեգակի սիմվոլն է, որովհետև հենց նրա առավոտյան երգով է սկսվում օրը: Աքաղաղի տարում հորոսկոպի բոլոր նշանների համար շատ դրական տեղաշարժեր են սպասվում։

Խոյ-Խոյերին այս տարի սպասվում է արժանի հանգիստ:

Երկու նախորդ դժվար տարիները, որոնք անցել են քրտնաջան աշխատանքի պայմաններում, մնացին անցյալում: Այժմ եկել է աշխատանքի արդյունքները վայելելու ժամանակը: Բայց սա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել: Ինչ-որ բանի հասնելու համար պետք կլինի որոշակի ջանքեր գործադրել:

Ցուլ-Եկել է կյանքից հաճույք ստանալու ժամանակը:

Կապիկի տարին անցյալում է, և դա նշանակում է, որ անցյալում մնացին բոլոր անհաջողությունները և պարտությունները, իրարանցումն ու անհանգստությունը: Վերջապես եկել է հանգստանալու և կյանքից հաճույք ստանալու ժամանակը:

Երկվորյակներ-Երկվորյակների համար նոր տարին հաջողակ ու դրական կլինի:

Աքլորի տարին լցված է ուրախ տպավորություններով և հաջող ձեռնարկումներով: Դա բոլոր տեսակետներից դրական ժամանակ է Երկվորյակների համար:

Խեցգետին-Այս տարի դուք կծանոթանաք նոր հետաքրքիր մարդկանց հետ, որոնք  կդառնան լավ ընկերներ՝ ընդունակ ազդելու Խեցգետինների աճի և զարգացման վրա: Կազատվեք ծանր բեռից, որը տանջում էր Ձեզ նախորդ տարիներին:

Առյուծ-Ճակատագիրն Առյուծներին կնվիրի շատ անկանխատեսելի իրավիճակներ, որոնք սկզբում կշփոթեցնեն, սակայն վերջում կունենան բացառապես դրական ավարտ:

Կույս-Կույսերի համար աքլորի տարին վճռական գործողությունների ժամանակաշրջան է: Պետք է վճռական լինել գործողություններում հենց տարվա սկզբից: Դա կօգնի գլուխ հանել այն փորձություններից, որոնք աքլորի տարին պատրաստել է նրանց համար:

Կշեռք-Ճակատագիրը Կշեռքներին բարեկեցությունը բարելավելու բազմաթիվ շանսեր կմատուցի, պետք է միայն դրանք բաց չթողնել: Ուղղակի սկսելով ինչ-որ նախագիծ, անհրաժեշտ է ներդնել ամբողջ ուժերը և ցուցաբերել վճռականություն:

Կարիճ-Կարիճներին այս տարի սպասում են կտրուկ փոփոխություններ:

Նրանք կկանգնեն իրենց կյանքի ամենաշրջադարձային որոշման առաջ:  Փոփոխությունները կյանքում կփոխեն այս նշանի ներկայացուցիչների աշխարհայացքը:

Աղեղնավոր-Այս նշանի ներկայացուցիչների համար տարին կբացի բազմաթիվ նոր հեռանկարներ: Նրանք կարող են նայել ծագած պրոբլեմներին կողքից՝ չտրվելով դրանց, և դա կօգնի հեշտությամբ լուծել դրանք՝ առանց նյարդեր և ժամանակ վատնելու: Այս կամ այն դեպքում աստղերը կլինեն Ձեր կողմից:

Այծեղջյուր-Աստղերը խորհուրդ են տալիս ճշտել առաջնայնությունները: Ժամանակն է կողմնակի հարցերի մասին մոռանալու և զբաղվելու սեփական խնդիրներով:

Պրոբլեմներն այնքան գլոբալ չեն թվա, և Այծեղջյուրները կսկսեն գտնել լավ բան ամենահասարակ թվացող երևույթների մեջ:

Ջրհոս-2017 թվականը հանդիսանում է Ջրհոսի տարին: Բանն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները և Աքլորը շատ մոտ են իրար: Այդ պատճառով Ջրհոսները  բազում նոր հնարավորություններ կունենան:

Ձկներ-2017 թվականը կտրուկ առաջընթացի տարի կլինի Ձկների համար: Նրանց կյանքում կավարտվի երկար տարիներ տևած լճացումը: Նոր տարին կյանքին նորովի նայելու ժամանակն է:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն