Հարթ Սալիկապատման Համակարգ/SVP SYSTEMS LLC

 

Հարթ Սալիկապատման Համակարգն արդեն (ՀՍՀ) Հայաստանում է: Համակարգ, որը կիրառվում է մակերևույթի հարթեցման նպատակով՝ կերամիկական և կերամագրանիտե մեծ սալիկների տեղադրման ժամանակ՝ ինչպես հատակին, այնպես էլ պատերին:
Հարթ Սալիկապատման Համակարգն իրենից ներկայացնում է նորարար տեխնոլոգիա, որի կիրառմամբ սալիկապատող վարպետները կարող են ռեկորդային կարճ ժամկետում միլիմետրային ճշգրտությամբ ստանալ իդեալական հարթ սալիկապատ մակերևույթ:

P1010636

Մարտի 28-30-ին, «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Շինարարություն և Ինտերիեր Էքսպո -2014» ապրանքների և ծառայությունների ամենամյա տարածաշրջանային 7-րդ ցուցահանդեսի նորարար մասնակիցը՝ «ՍՎՊ Սիսթեմս» ՍՊԸ —ը մեծ հետաքրքրություն էր վայելում: Ընկերությունն առաջարկում է բարձրորակ, մատչելի և 21-րդ դարին վայել ծառայություններ՝ հատակի սալիկապատման և պատերի երեսապատման ոլորտում: Հարթ Սալիկապատման Համակարգ (ՀՍՀ) — ի կիրառմամբ ընկերության մասնագետներն ապահովում են արագ և բարձրակարգ սալիկապատում՝ ամենասեղմ ժամկետներում:

«ՍՎՊ Սիսթեմս» ՍՊԸ
+374 60 50 31 10
+374 96 20 31 13
info@svp-systems.com
sales@svp-systems.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն