ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

ՆՐԱՆՔ ԾՆՎԵԼ ԵՆ, ՈՐ ԱՊԱՑՈՒՑԵՆ…

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
… Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար…

Պարույր Սևակ

Այսօր էլ հայ ժողովուրդը շարունակում է իր պայքարի, իր գոյատևման ճանապարհը: Մի ճանապարհ, որն արդեն տևում է հազարամյակներ ու հարուստ է հաղթանակի, հզորության, պարտության, երջանկության ու հիասթափության պահերով: Անկախացած Հայաստանի Հանրապետությունը, չկողմնորոշված երիտասարդի նման, կորցրել է իր ճանապարհը ու ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը գտնել այս մեծ աշխարհում: Մեր անտարբերությունը, անգործությունը ու սեփական ես-ի գերագնահատումը կոտրեցին ու ստիպեցին մեր շատ հայրենակիցների հեռանալ հայրենի հողից: Արդարացումներն այլևս անիմաստ են: Իրավիճակը  ստիպեց մարդկանց այլ կերպ նայել շատ հարցերի ու վերաբերմունքը փոխել մի շարք երևույթների նկատմամբ: Ու այսօր ազգային զարթոնք է ու վերածնունդ, հայ ժողովուրդն աշխարհին միասնականության, համախմբվածության ու պայքարի դասեր է տալիս: Հայն արթնացել է ու գիտակցում է՝  մի նոր այլ որակի ճանապարհ ունի անցնելու:  Այն ոգին, որը համախմբում է այսօր բոլորիս՝ հայ ժողովրդի ոգին, միշտ եղել է մեզ հետ և ուղղորդել դժվարին պահին: Այն ժողովուրդը, որը խաղաղ ժամանակ չի կարողանում ապրել ներդաշնակ, դժվարության պահերին միավորվում է ու դառնում բռունցք, անկոտրում բռունցք, որը պատրաստ է  դիմակայելու ու հաղթելու:  Այդ ոգու վերապրումով էլ մենք պետք է առաջ շարժվենք:

Նյութում օգտագործված են մեր գործընկերների  ներկայացրած լուսանկարները:

 

31120658_1679103792210287_1295640012267716608_n 135746 ert-merjir-serjin 31172110_10215120171494724_7464331961318768640_n Gyumri_7-5 31180267_860396474162000_6903096962568945664_n 31167034_1858170804239561_2559777783744036864_n 31143882_1957754737597663_6726860332561596416_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն