«ԱՐՔԱՆԹՐԻ-ԴԻՍԹԱՐ»ՍՊԸ/»ARCOUNTRY-DISTAR» LLC

arqantri distar

Երբ կա կուտակված փորձառություն ու գործարար հմտություններ, այն անպայման վերածվում է հաջողակ բիզնեսի: 2008-ից մեր երկրում գործում է «Արքանթրի-Դիսթար» ՍՊԸ –ը՝ հանդիսանալով էլեկտրական սարքավորումների արտադրության մեջ չափազանց մեծ ճանաչում ունեցող աշխարհահռչակ ճապոնական «Մակիտա» և ուկրաինական «Դիսթար» ապրանքանիշների, 2010-ից արդեն նաև ուկրաինական «Ֆիոլենտ» ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

«Արքանթրի-Դիսթար» ընկերությունը մասնագիտացած է 1500-2000 անուն շինարարական էլեկտրասարքավորումների և գործիքների, քարմշակ հաստոցների, գեներատորների, եռակցման ապարատների ներմուծման, վերանորոգման և սպասարկման մեջ, ավելին ապահովում է նաև երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:

 

Թիվ 1 առավելությունը, որով «Արքանթրի-Դիսթար» ընկերությունը առանձնանում է բոլորից և դարձել է ճանաչելի առաջատարը շուկայում՝ հանրամատչելիությունն է: Ընկերությունն առաջարկում է հանրահայտ բրենդների սարքավորումների ու գործիքների ամենահարուստ ու որակյալ տեսականին՝ բոլորի համար՝ մասնագիտացված շինարարական կազմակերպություններից մինչև անհատ վարպետներ ու առօրյա կենղացային գործունեություն՝ համադրելով որակը՝ գնի հետ:

 

 

Այսօր շուկան ողողված է կեղծ ու անորակ կրկնօրինակումներով, որոնք հարվածում են սպառողի թե գրպանին, թե վտանգում աշխատանքի արդյունավետությունը: «Արքանթրի-Դիսթար» -ը շինարարական գործիքների ու սարքավորումների ընտրության հարցում ձեր լավագույն խորհրդատուն է: Ընկերության օգնությամբ դուք կխուսափեք անպիտան ապրանք ձեռք բերելուց, փոխարենը՝ կապահովեք ձեր գործիքների շահագործման հուսալիությունն ու երկարակեցությունը:
7d8fb93dd63b14106ae5822a12e57100


Շինարարության ոլորտում հարուստ փորձ, շինարարական սարքավորումների ու գործիքների ճանաչված բրենդների արտադրության ու զարգացման նորանոր տենդենցներին մշտական հետևողականություն ու տեղեկացվածություն. սրանք են «Արքանթրի-Դիսթար» ընկերության հաջողության հիմնական գրավականները:



«Արքանթրի-Դիսթար» գնե՛ք մեկ անգամ, շահագործե՛ք երկար:

Հասցե՝ Կ. Ուլնեցու 58/2
Հեռ.՝ (+37410/) 29-74-99
Բջջ.՝ (+37499) 86-88-78
Խանութ՝ Վարդանանց 20/4
(+37499) 88-67-76
(+37491) 91-87-86
Սպասարկման կենտրոն՝ Եր. Քոչար ½
Հեռ.՝ (+37499) 88-67-76
www.arcountry-distar.am

E-mail: arcountry-distar@mail.ru

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն