Երևանում տեղի կունենա 2-րդ ՝ միջազգային մուլտիդիսցիպլինար համաժողովը

Սեպտեմբերի 13-15-ը Երևանում կանցկացվի 2-րդ՝  միջազգային մուլտիդիսցիպլինար համաժողովը՝«Միջդիսցիպլինար մոտեցում. քայլ դեպի ապագա» խորագրով:  Կմասնակցեն  հեղինակավոր ու փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանից, որոնք հանդես կգան գիտական զեկուցումներով, կներկայացնեն բժշկագիտության ոլորտում ունեցած առաջավոր փորձը, կխոսեն առկա խնդիրների մասին, կկատարեն առաջարկություններ ու եզրահանգումներ: Համաժողովը  կստեղծի   բացառիկ հնարավորություն ծանոթանալու ոլորտի բոլոր նորություններին ու նորարարական գաղափարներին: Բժշկագիտության մեջ այս մեծ իրադարձության բացումն ազդարարելուց հետո,  աշխատանքները կկազմակերպվեն 2 բաժանմունքներում: 1-ին օրն աշխատանքները կսկսի  ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ, իսկ  2-րդը օրը՝  էնդոկրինոլոգիայի և օստեոպորոզի բաժանմունքները: 3-րդ օրը համաժողովի մասնակիցները բոլորին հրավիրում են վարպետաց դասերի, որոնք կվարեն և իրենց  անգնահատելի փորձը կփոխանցեն ոլորտի լավագույն մասնագետները:

Ավարտին՝  ներկաները հրավիրվում են մասնակցելու մշակութա-ժամանցային բովանդակալից ծրագրի,  որի ընթացքում սպասվում են հետաքրքիր անակնկալներ:

Շտապե՛ք, համաժողովին հաշված օրեր են մնացել: Ձեր մասնակցությունն ամրագրելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք  դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 789 878:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն