Էրուդիտ՝ ավարտական տարեվերջյան հանդես

Արդեն 30 տարի «Էրուդիտ» նախակրթարանը կրթում ու դպրոցական կյանք է ճանապարհում փոքրիկներին: Աշխատանքային տարիների ընթացքում փորձ ձեռք բերած, հմտացած և նվիրյալ մանկավարժները սիրով են աշխատում իրենց սաների հետ՝ նրանց գիտելիքներ հաղորդելով հատուկ մշակված ծրագրերով: «Էրուդիտ» մանուկների համար դարձել է իսկական հեքիաթային մոլորակ, որը լի է փոքրիկների զրնգուն ծիծաղով: Նրանք հերթական գեղեցիկ օրն են անցկացնում այստեղ՝ լի վառ տպավորություններով, բայց այս անգամ այն վերջինն է: Փոքրիկ շրջանավարտների հերթական սերունդը հրաժեշտ է տալիս և ճանապարհ ընկնում դեպի դպրոց: Բարի երթ՝ կրթության դժվարին ուղիներում: Այս առիթով կազմակերպված տոնական միջոցառման բոլոր մանրամասներին ծանոթացեք տեսանյութում:

ԷՐՈւԴԻՏ- Մանուկների մոլորակ,գիտելիքների աշխարհ:

Հեռ.: 010521221, 055429560, 077521229 Հասցե՝ Խանջյան 13

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն