AQUA Systems-ը հյուրընկալեց իտալացի գործընկերոջը՝ ITALTHERM-ին

aqva sistems

AQUA Systems  ընկերության  հրավերով Հայաստան  են ժամանել իտալական ITALTHERM ընկերության ներկայացուցիչները: Մի ընկերություն, որն աշխարհին  հայտնի է  որակյալ, հուսալի և էներգախնայող գազի ջերմային կաթսանների թողարկումով: Նշենք, որ  աշխարհում հայտնի այս ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում հենց AQUA Systems-ն է:

Հոկտեմբերի 12-ին AQUA Systems-ի նախաձեռնությամբ Double  tree հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ հանդիպում իտալացի գործընկերների հետ: Մասնակցում էին ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները, «Հայացք» ընկերությունը  և բոլոր հետաքրքված մարդիկ:
ITALTHERM ընկերությունն ու այստեղ թողարկվող արտադրանքը ներկայացրեց միջազգային վաճառքի գծով տնօրեն Մարկո Ադորնին: Իտալացի մասնագետը տեղեկացրեց, որ գազի ջերմային կաթսաները թողարկում է ITALTHERM նույնանուն ընկերությունը, որն իր գործունեության ընթացքում կարողացել է հարգանք ու հեղինակություն վաստակել ողջ աշխարհում: Բանախոսն անդրադառնալով իրենց գրանցած հաջողություններին՝ ասաց, որ  համագործակցում են միջազգային առևտրային բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև Հայաստանում  իր գործունեությամբ  վստահություն նվաճած   AQUA Systems –ը: Նա նշեց, որ ընկերությունը մշտապես ձգտում է գնորդներին տրամադրել առավելագույնս որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխան, էներգախնայող գազի սարքավորումներ: Այնուհետև,  Ադորնին հանգամանորեն ներկայացրեց իրենց արտադրանքի  տեխնիկական մանրամասները՝ նշելով, որ գազի կաթսաների թողարկման ընթացքում օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ, ներդրվում նորամուծություններ ու մեծ ուշադրություն դարձվում արտադրանքի դիզայնին: Պատահական չէ, որ ITALTHERM-ի թողարկած գազի ջերմային կաթսաներն արտահանվում են աշխարհի շատ երկրներ և վայելում մեծ պահանջարկ:

Իտալացի գործընկերները պատմեցին նաև մեր երկրից ստացած տպավորությունների մասին. հիացած էին Հայաստանով, Երևանի անկրկնելի գեղեցկությամբ, հայերի հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ: Նրանք սիրով պատասխանեցին նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

Ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում հյուրերն ու ներկաները հնարավորություն ունեցան ավելի մտերմիկ ու անկեղծ միջավայրում զրույցի բռնվելու և ծանոթանալու միմյանց հետ:

AQUA Systems -ի նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը ևս մեկ անգամ հավաստեց, որ Հայաստանում վաճառվող ITALTHERM-ի թողարկած գազի ջերմային կաթսաները բարձրորակ են, հուսալի ու էներգախնայող, ինչպես նաև աչքի են ընկնում գեղեցիկ դիզայնով: ITALTHERM-ի որակյալ գազի ջերմային կաթսաները կարող եք ձեռք բերել AQUA Systems ընկերության խանութից:

Հասցեն՝ 0070 Երեւան, Վարդանանց  26/1, հեռ. 010551131:

 

_MG_0327 _MG_0324 aqva 1 _MG_0358 _MG_0360 _MG_0363 _MG_0576 _MG_0573 _MG_0440 _MG_0450 _MG_0422

_MG_0435 _MG_0585 _MG_0587 _MG_0415 _MG_0413 _MG_0405
_MG_0592 aqva 5 _MG_0586 _MG_0538 _MG_0524 _MG_0553 _MG_0628

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն