Վերջին նորություններ
enhyru

«Hayacq.am»-ում կարդացեք՝ «ԲԻԶՆԵՍ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ»

Երազեք, գործեք  և գրանցեք հաջողություններ.

19190935_449892152043607_795580615_n

Բիզնես գործունեություն ծավալելու և հաջողություններ գրանցելու գործում անչափ կարևոր է գործարար-վարքականոնի սկզբունքների իմացությունը: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած և աշխարհում ճանաչում վայելող հաջողակ գործարարները անդրադառնալով վերոնշյալին՝ բազմիցս նշել են, որ գործարար վարքականոնը օգնում է հեշտությամբ հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ, որոնք հաճախ են ծագում գործարար շփման ընթացքում: Բիզնեսի աշխարհում միմյանց հետ շփումը նման է հատուկ կանոններով խաղի, որի ժամանակ կանոնների խախտումը երբեմն ունենում է տխուր հետևանքներ: Ահա թե ինչու, հաճախ խնայելով մանրուքների հարցում, հնարավոր է՝ կորցնել ոչ միայն աշխատավարձը, այլև հաճախորդներին: «Hayacq.am»-ի  «ԲԻԶՆԵՍ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ» էջը  ընթերցողին կծանոթացնի աշխարհում հայտնի ու կայացած բիզնեսմեների «գործարար իմաստնության»  գանձարանին և կօգնի ստանալու  գործարարության արժեքավոր դասեր: Հուսով եք՝  մեր հրապարակումները կօգնեն յուրաքանչյուրին  երազելու, որևէ գործ հիմնելու և հաջողություններ գրանցելու գործում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն