ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

KAREN Dental լաբորատորիան “ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2017” 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում

16681482_695510843907107_1496909069275258764_n

«KAREN Dental Laboratory»-ն ատամնաբուժության ոլորտի առաջատար ընկերություններից է Հայաստանում։ Այն մեր երկրում եվրոպական և ամերիկյան նորագույն բժշկական սարքավորումներով համալրված միակ ատամնատեխնիկական լաբորատորին է։ Իր շուրջը համախմբելով բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ «KAREN Dental Laboratory»-ն մեծ հեղինակություն է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ընկերությունը պատվերներ է ստանում աշխարհի տարբեր ատամնաբուժական կլինիկաներից։ Նորագույն սարքավորումները թույլ են տալիս պատրաստել գեղագիտական և ֆունկցիոնալ ամենաբարձր պահանջներին համապատասխանող, ցանկացած տեսակի որակյալ պրոթեզներ։ Փետրվարի 24-ից 26-ը KAREN Dental Laboratory-ին “Yerevan EXPO” ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ամենաակտիվ մասնակիցներից էր։ Ընկերությունն իր տաղավարում հանրությանն էր ներկայացրել ոլորտում գրանցած ահռելի ձեռքբերումներն ու հաջողությունները։ EXPO-ին մասնակցությանը զուգահեռ «KAREN Dental Laboratory-ն» նախաձեռնել էր նաև ստոմատոլոգիայի ոլորտում թվային տեխնոլոգիայի վերջին նորությունների ու զարգացումների վերաբերյալ անվճար սեմինար, որի ընթացքում հայ երիտասարդ մասնագետներին արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետների հետ շփվելու, և նրանց հարուստ փորձն ու հմտությունները յուրացնելու բացառիկ հնարավորություն էր ընձեռվել։

 

KAREN Dental Laboratory-ի CAD/CAM բաժնում համաշխահային 3Shape ֆիրմայի ներկայացուցիչներ` Handwerkskammer Frankfurt-Rhein- Main-ում դիպլոմավորված, 3Shape ընկերության թրեյներ ու մասնագետ Դմիտրի Կատրեվիչը, և ԱՊՀ երկրներում 3 Shape ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Իվանովը մինչ ցուցահանդեսի մեկնարկը    master-klass  անցկացրեցին հատուկ լաբորատորիայի մասնագետների ու 3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգների համար:

Միջոցառման ընթացքում 3Shape ֆիրմայի ներկայացուցիչները ուսումնասիրեցին ու բարձր գնահատեցին նաև KAREN Dental Laboratory-ի մասնագետների կողմից կատարված աշխատանքները:

Հեռ.՝ +374 10 56 64 41 , +374 96 56 64 41

www.karen-dent.com

16832063_695510917240433_5303343454625308347_n

 

IMG_3559

IMG_3625

IMG_3557

IMG_3621

IMG_3589

IMG_3596

IMG_3620

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն