ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Kos-Med-Beauty-ի հետ բացահայտեք գեղեցկության գաղտնիքները

Ալլա Ավետյանը Kos-Med-Beauty էսթետիկ բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրենն է: Նա իր գործի պրոֆեսիոնալն է և աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով: Ոլորտի առաջադեմ փորձին քաջատեղյակ լինելով, բժիշկ-կոսմետոլոգ Ալլա Ավետյանը ոչ միայն Երևանում, այլ նաև Արցախում հիմնադրել է էսթետիկ բժշկական կենտրոն, որտեղ կարևորվում է մարդկանց գեղեցիկ և նորաձև տեսքը: Այստեղ յուրաքանչյուրի հետ տարվում է գրագետ և մանրակրկիտ աշխատանք: Kos-Med-Beauty էսթետիկ բժշկական կենտրոնն առաջարկում է դեպի գեղեցկություն տանող ամենավստահելի ուղին՝ կիրառելով միայն որակյալ կոսմետոլոգիական միջոցներ, ստուգված մեթոդներ ու լավագույն սարքավորումներ: Կենտրոնի բարձրորակ մասնագետի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, ժամանակին կանխարգելվում է մաշկի ծերացումը և արտաքին տեսքի ցանկացած տարիքային փոփոխություն: Առաջարկվում է կոսմետոլոգիական ծառայությունների լայն շրջանակ՝ դեմքի մաշկի, պարանոցի, դեկոլտեի պարզ խնամքից մինչև նորագույն ապարատային մեթոդներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը: Նոր սերնդի՝ HiFu (հայֆու) տեխնոլոգիան կենտրոնի արժեքավոր ձեռքբերումներից է: Այն հեղաշրջում է ողջ աշխարհում, քանի որ թույլ է տալիս կատարել պրոցեդուրան առանց վիրահատական միջամտությունների: Այս տեխնոլոգիան բացառիկ է և Հայաստանում կիրառվում է ընդամենը մի քանի կենտրոնում: Ուլտրաձայնային ալիքների շնորհիվ տեխնոլոգիան ազդում է միայն մկանային շերտի վրա` առաջացնելով մկանների արհեստական կրճատում, որ շնորհիվ մաշկը տեսանելիորեն ձգվում է` վնաս չպատճառելով օրգանիզմին: Կիրառվում է նաև HIFU Ulthera (Altera) -ն, որը ոչ վիրաբուժական ուլտրաձայնային SMAS-ի բարձրացում է՝ դեմքի, պարանոցի և դեկոլտեի շրջանաձեւ ձգում, վերին և ստորին կոպերի բլեֆարոպլաստիկա՝ առանց վիրահատության: Այս ապարատով ընդամենը 1 պրոցեդուրան վերադարձնում է երիտասարդ մաշկը և էլաստիկությունը: Նշված տեխնոլոգիայով կատարվում է նաև կանացի սեռական օրգանների մկանային շերտի ձգում: Կնճիռները հարթելու, հոնքերը բարձրացնելու, դեմքի օվալը, այտոսկրերը արտահայտիչ դարձնելու, մաշկը ձգելու լավագույն միջոցը է մաշկի ձգումն է մեզոթելերով, որն այստեղ հաջողությամբ իրականացվում է: Kos-Med-Beauty կենտրոնում կատարվում է նաև ծավալային ուրվագծային պլաստիկա՝ ֆիլլերների ներարկման միջոցով: Պրոցեդուրան թույլ է տալիս վերականգնել դեմքի տարբեր հատվածների կորցրած ծավալը, շտկվում են կնճիռները և անհարթությունները: Kos-Med-Beauty-ում է գերմանական նորագույն կրիո ապարատը, որը կարող է ոչնչացնել ճարպային բջիջներն առանց վիրահատության եւ վնասվածքների, ճարպի արագ սառեցման՝ կրիո-լիպոլիզի մեթոդով: Բարդույթներ ունեցող, ճարպային շերտից տառապող գեր կանանց համար այս մեթոդն իսկական փրկություն է, քանի որ արդյունքը տեսանելի է հենց առաջին պրոցեդուրայից հետո: Մաշկի խնամելու, որակը բարելավելու, կնճիռները վերացնելու, մշտապես գեղեցիկ տեսք ունենալու համար Kos-Med-Beauty-ում կենտրոնում իրականացվում են նաև այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսիք են տարբեր բնույթի լիֆթինգներն ու պիլինգները, հոնքերի ձևավորումն ու միկրոբլեդինգ, տատուն և այլ պրոցեդուրաներ: Ընտրեք Kos-Med-Beauty-ին և բացահայտեք գեղեցկության գաղտնիքները: Իրականացրեք հմայիչ ու երիտասարդ լինելու ձեր երազանքը:

Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով՝ հեռ՝ 077 001006 հեռախոսահամարով: Հասցեն՝ Երևան, Մուրացան 119:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն