Renoir boutique- Բնական կոսմետիկ միջոցների հարուստ ընտրանի՝Christian Breton,Luciano Soprani,Teo Cabanel,Roccobarocco,Rance

Լավ օծանելիքը նման է թանկարժեք զարդի: Այն կնոջը դարձնում է ավելի գեղեցիկ ու շքեղ:

 

12670213_448143958704926_7676175806494209609_n

Կինոռեժիսոր Քրիստիան Բրետոնը 1979 թվականին Ֆրանսիայում հիմնադրեց կոսմետիկ ընկերություն, որը կոչվեց իր անվամբ: Այն, ի տարբերություն քիմիկատների, որոնք միջամտում են ներբջջային գործընթացներին և առաջացնում կախվածություն կոսմետիկ միջոցներից, Christian Breton ապրանքանիշը չի խախտում մաշկի մեխանիզմները և նպաստում է դրա ճիշտ նյութափոխանակությանը: Այն մաշկը դարձնում է նուրբ ու թավշյա: Օգտագործելով Christian Breton բիո կոսմետիկան` դուք կարող եք անհոգ լինել, որ ձեր մաշկը կլինի պաշտպանված տարբեր վնասակար տարրերի ազդեցությունից: Դրա շնորհիվ դուք զերծ կմնաք վաղաժամ կնճիռներ ձեռք բերելուց: Christian Breton բնական կոսմետիկան նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են իրենց առողջությունը և ցանկանում օգտագործել միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք: Բրենդի հիմնադիրը չդադարեց աշխատանքները և հետագայում հանդես եկավ  դեկորատիվ կոսմետիկայի շարքով: Իսկ 2000 թ-ին թողարկեց առաջին օծանելիքը:

12096005_417722508413738_8428794090140293177_n

Teo Cabanel –ընկերություն, որ 1893-ին հիմնադրել է Ֆրանսիացի բժիշկ Թեոդոր Կաբանելն` Ալժիրում: Սկզբում ընկերությունը վաճառում էր սեփական արտադրության անուշաբույր խտանյութեր ադեկալոնների համար, որոնք այն ժամանակ չափազանց տարածված էին: Այնուհետև 1908-ին Թեոդոր Կաբանելը տեղափոխվում է Փարիզ, որտեղ մի կարճ ժամանակ հետո, բացում է մի փոքր խանութ: Որոշ ժամանակ անց այդ փոքրիկ խանութը այնքան հայտնի դարձավ Փարիզում,որը դարձավ դքսուհիների սիրելի վայրերից մեկը:

12391927_433033410215981_3202493095693553693_n

Ժամանակակից Teo Cabanel օծանելիքը 85-95%-ով բաղկացած է բնական բաղադրիչներից: Ամեն մի բույրի մեջ ընկերությունն օգտագործում է առնվազն 45 տարբեր բաղադրիչ:

Կյանքին նայել թեթև և ուրախ.իտալական Roccobarocco հանրահայտ ապրանքանիշն այս կարգախոսով դարձել է շատերի համար սիրելի բրենդ:

1212Roccobarocco-ն ներկայանում է հագուստի, աքսեսուարների (ակնոցների, հովհանոցների, ձեռնոցների) և պարֆումերիայի լայն տեսականիով: Ապրանքանիշի  պարֆումերիան առանձնանում է ինքնատիպությամբ:

 

 

1460947_436307369888585_7714107569923493081_nԻտալիայի ամենահայտնի և հաջողակ պարֆյումերներից Luciano Sopraniի կողմից ստեղծված բույրերը ստիպում են այլ կերպ նայել այն ամենին, ինչ հայտնի է օծանելիքի մասին:  Լինելով դիզայներ՝ Սոպրանին կարողանում էր ներկայացնել մարդկային հոգու ամբողջ խորությունը ՝ ստեղծելով բույրեր, որոնք բոլոր ժամանակներում ակտուալ են: 1974-ին Միլանում Սոպրանին ստեղծում է իր փոքրիկ հագուստի և օծանելիքի հավաքածուն, որն էլ ճանապարհ հարթեց դեպի բարձրագույն նորաձևություն:

o.20614

1795թ-ին Ֆրանսուա Ռանսեն մուտք գործեց պարֆումերիայի աշխարհ՝ ստեղծելով  աներևակաելի նրբագեղ  և ժամանակակից բուրմունքներ: Նա դարձավ Նապոլեոնի ֆավորիտը, շնորհիվ, ոչ միայն «Le Venquer», այլ նաև  «Triomphe» և «L`eau de Austeliz» օծանելիքների: Ժոզեֆին Բոնապարտի  պատվին  նա ստեղծում է «L`Imperatrice» բույրը: Ամենահայտնի շարքերից դառնում է «Rue Rence» օծանելիքը: Այդ շարքի բույրի օրինակն է «Eau de France» տղամարդու օծանելիքը՝  փայտի, ծաղկի և մուշկի  նոտաներով: 1975 թ-ին Rence-ը ներկայացնում է  երկու բուրմունք , այդ շարքից են «Eau Duc Berry» և «Eau De La Couronne»: Այս բուրմունքները Rance տան ամենալավ ժամանակներն են հիշեցնում :

Christian Breton , Teo Cabanel, Roccobarocco, Luciano Soprani ,Rance և այլ հանրահայտ ընկերությունների պարֆումերիայի հարուստ տեսականուն կարող եք ծանոթանալ «Renoir» խանութ սրահում: Այն հանդիսանում է այս էքսկլյուզիվ և աշխարհահռչակ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Renoir boutiqueը գործում է Աբովյան 23 հասցեում:

Նույն հարկի տակ կանայք կարող են հոգալ նաև իրենց արտաքինի մասին՝ օգտվելով գեղեցկության սրահի ծառայություններից:

Հեռ.՝ (010) 540520

www.renoir.am

 

Elise 100ml

12314005_429711967214792_7697308303737737086_n

RANCE 1795 - Francois Rancé desk

12717669_449469318572390_1895814416545786704_n

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն