Վերջին նորություններ
enhyru

ROSEART նրբագեղ ու վեհաշուք վարդերի հմայքը գնահատողների համար

roseart-only

RoseArt ` գեղեցիկ, սլացիկ ու շքեղ վարդեր, որ ծնվում են հայոց անուշահամ ջրի ցողակաթիլների հետ շփումից ու դառնում ամենաշքեղ նվերը յուրաքանչյուրի համար: Անծայրածիր վարդաստան` լի միլիոնավոր հիասքանչ ու բուրումնավետ հոլանդական վարդերով` ողողված Հայաստանի կենարար ջրով: Իսկական Եդեմական դրախտ, որ հիմնել է “Էկոտոմատո” ընկերությունը` Կոտայքի մարզի Գողթ գյուղում:

 

11150910_414236028749268_8873562401347548938_n

IMG_3028_big

Հոլանդական «Dalsem» ընկերության նորագույն սարքավորումներով աշխատող ջերմատան յուրահատկությունն այն է, որ վարդերն աճեցվում են արտասովոր հիմքի վրա:  5 տարվա երկարակեցության պարագայում այն տեխնոլոգիական փոփոխության շնորհիվ նորացվում է  և շարունակում ծառայել: Արդյունքում` թարմ, շքեղագույն ու բազմերանգ վարդերի ընդլայնվող տեսականի, որ կլոր տարին հայաստանյան ծաղկի սրահներից բացի, արտահանվում են նաև Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Շվեդիա, Լատվիա, և անգամ` Հոլանդիա:

“Արտադրված է Հայաստանում” ցուցահանդեսին ամենաշքեղ, գրավիչ ու անակնալներով լի տաղավարով ներկայացել էր նաև «Էկոտոմատո» ընկերությունը: 2011-ից գործող ընկերության 8 հա մակերեսով ջերմոցային տնտեսությունն ապահովում է ոչ միայն որակյալ ծաղիկներ, այլև աշխատատեղեր, ինչը գործազրկության ներկա ֆոնին չափազանց կարևոր ու գնահատելի է, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի համար գյուղատնտեսությունը նաև ռազմավարական առաջնահերթություններից  է:  Հիդրոպոնիկ տեխնոլոգիայով  հոլանդական վարդեր աճեցնելու «Էկոտոմատո» ընկերության նորարար այս գաղափարը տարեցտարի նորանոր արդյունքներ է արձանագրում:

 11036528_475073915982599_5029905863272201307_n

Ջերմոցում ներկայում արտադրվում են ավելի քան 20 տեսակի վարդեր` նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:  Արտադրության ծավալները տարեցտարի ավելանում են: Ամեն օր հոգատար ու ջերմ հայկական ձեռքերում ծնունդ են առնում տասնյակ հազարավոր փառահեղ վարդեր

Միլիոն շլացուցիչ վարդեր Ձեզ համար` սիրով ՌոզԱրթ”:

Հեռ.` (+374 91) 227 838 ,(+374 98) 612 277

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն