ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Solaress-ը՝ այլընտրանքային էներգետիկայի ներդրման տարվա ընկերություն

Սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում «Solaress» ընկերությունն արժանացել է «Միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ ծառայություններ մատուցող այլընտրանքային էներգետիկայի ներդրման տարվա ընկերություն» կոչմանը: Հանդիսավոր արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացավ ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մարտիրոսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց նման պարտավորեցնող մրցանակի արժանացնելու համար և հավաստիացրեց, որ այսուհետ ևս կշարունակեն աշխատել նույնպիսի նվիրումով՝ հանուն մարդկանց բարեկեցության և մեր երկրի տնտեսության զարգացման: Շնորհավորում ենք «SolareSS» -ին և մաղթում նորանոր հաղթանակներ:

«Solaress» ընկերության հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 043 100007 հեռախոսահամարով: Հասցե՝ Երևան, Կորյունի 8/4:

https://www.facebook.com/watch/?v=2228827790550289

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն