ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«Solaress»-ն իրականացնում է անվճար տաք ջուր ունենալու երազանքը

Բոլորն էլ գիտեն, որ այդքան անհրաժեշտ տաք ջուր ունենալու համար հարկավոր է օգտագործել էլեկտրական հոսանք կամ էլ՝ գազ: Ինչպես գիտենք, ավանդական այս միջոցները թանկ են և օրեցօր թանկանում են: Խնդիրն ավելի է բարդանում, երբ տարածքը գազաֆիկացված չէ: Մինչդեռ, արևային էներգիան ոչ միայն տաք ջուր և ջերմություն է պարգևում, այլ նաև հիմնովին փոխում մարդկանց կենսակերպը: Այդ պատճառով էլ, շատերն են այսօր օգտվում արևի պարգևած անվճար ու երբեք չսպառվող էներգիայից: Այս գործում անուրանալի ավանդ ունի «Solaress»ընկերությունը, որը կարողանում է լուծել այս խնդիրը՝մարդկանց ապահովելով տաք ջրով: Ընկերությունն արևային ջրատաքացուցիչներ է տեղադրում սեփական տների, բնակելի շենքերի, դպրոցների, մանկապարտեզների ավտոլվացման կետերի, հիվանդանոցների, ռեստորանների, գյուղացիական տնտեսությունների և շատ այլ տարածքներում՝ ապահովելով ջրամատակարարում: Աշխատանքը կատարվում է մայրաքաղաքից մինչև ամենահեռավոր գյուղերն ընկած տարածքներում: Շահագործման մեջ ներդրվում է արևային ջրատաքացուցիչների ամենահուսալի մոդելները՝բաղկացած ջերմամեկուսացված տաք ջրի բաքից, վակումային խողովակներից և կառավարման վահանակից: Գործունեության ընթացքում «Solaress»-ը կատարել է բավականաչափ աշխատանք՝ տեղադրելով տարբեր տարողություն ունեցող արևային ջրատաքացուցիչների համակարգեր: Երբեմն՝ համակարգի տեղադրումը անհնար է թվացել և շատ բարդ, սակայն հմուտ աշխատակիցներն անհնար թվացողը միշտ դարձրել են հնարավոր: «Solaress»-ի համար մշտապես գերխնդիր է եղել և շարունակում է մնալ հաճախորդի անվտանգության ապահովումը: Այդ նպատակով էլ՝տեղադրման ժամանակ օգտագործվում է ուզո՝ հոսանքահարումից, ավտոմատանջատիչ՝ կարճ միացումներից պաշտպանելու,տաք ջրի խառնիչ, որը թույլ է տալիս խուսափելու բաքում եղած եռման ջրով հավանական այրվածքներից: Օրերս «Solaress»-ը հաջողությամբ ավարտվեց նաև առաջին՝ 360 լիտրանոց ջրատաքացուցիչ համակարգի տեղադրումը: Ընկերության մասնագետների միասնական թիմը աշխատեց նվիրումով ու պատասխանատվության զգացումով: Այս տարածքը ևս ապահովվեց մշտական տաք ջրով՝ հնարավորություն ընձեռելով հոգալու բոլոր կենցաղային հոգսերը: «Solaress»-ի մասնագետները պատրաստ են սիրով պատասխանելու ձեր բոլոր հարցերին՝ առաջարկելով ջրատաքացուցիչների տեղադրման ամենաօպտիմալ և արդյունավետ լուծումը: Ընկերությունը կարող է արևային ջրատաքացուցիչներ տեղադրել նաև ձեր տանը, ինչպես նաև այլ բիզնես-տարածքներում: Հաշվի առնելով գործունեության անցած ճանապարհը և ներկան, վստահաբար կարելի է ասել. «Solaress»-ի հետ անհնարինը դառնում է հնարավոր:

Զանգահարեք հենց հիմա, և «Solaress»-ընկերության բարձր որակավորում ունեցող թիմի հետ իրականացրեք տաք ջուր ունենալու ձեր երազանքը: Զգացեք արևային էներգիայի առավելությունների ողջ ուժը և խնայեք ֆինանսական միջոցներ: Ձեզ սպասում են զեղչեր և անակնկալներ:

Հեռախոս՝ +374 43 100007

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն