Վերջին նորություններ
enhyru

«ԲԵՍԹ ԼԱՅԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ «ՎԻԼԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ LED ԼԱՄՊԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

viled_1_0

«ՎԻԼԵԴ» ընկերությունը Ռուսաստանյան շուկայի լուսադիոդային (LED) լամպեր և լուսավորության էներգախնայող սարքեր արտադրող առաջատար ընկերություններից է: 2009թ. հիմնադրված ընկերությունը իր գործունեությունն է ծավալում Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Եվրոպական Միության տարածքում:Շնորհիվ երկար տարիների գիտական ​​և փորձարարական աշխատանքների, «ՎԻԼԵԴ» ընկերությունը շուկա է բերել յուրահատուկ լուսավորության համակարգեր, որոնք իրենց որակական հատկանիշներով և արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցում են շուկայում առկա նույնատիպ արտադրանքին:

Ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք, «ՎԻԼԵԴ» ընկերությունը մեծ հեղինակություն է ձեռք բերել ԱՊՀ տարածքում և նրա սահմաններից դուրս: Ընկերության հաճախորդներն են հանդիսանում բազմաթիվ խոշոր արդյունաբերական ընկերություններ և առևտրային կազմակերպություններ: «ՎԻԼԵԴ» ընկերության LED լույսերով են լուսավորվում Պսկովի, Մուրմանսկի, Իվանովոյի, Չելյաբինսկի և Մոսկվայի մարզի բազմաթիվ բնակավայրերեր:

Ընկերության մասնագետների կողմից ստեղծվել են «ԴՊՐՈՑ» անունը ստացած լամպերը, որոնք հատուկ նախատեսված են կրթական հաստատություններում կիրառվելու համար: «ԴՊՐՈՑ» շարքի LED լամպերը չեն պարունակում առողջության համար վնասակար նյութեր և լույսն ուղղորդում են ճիշտ, աչքերի համար անվտանգ, անկյան տակ:

«ՎԻԼԵԴ» ընկերության լամպերը հայ սպառողների համար լիովին հասանելի են դարձել ի շնորհիվ «ԲԵՍԹ ԼԱՅԹ» ընկերության, որը հանդիսանալով Հայատանում «ՎԻԼԵԴ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ,  շատ կարճ ժամանակում հասցրել է լայն կիրառություն են տալ նրա արտադրանքին: Ընկերության էներգախնայող լամպերը օգտագործվում են մի շարք գրասենյակային տարածքների, ինչպես նաև Նուբարաշեն համայնքի որոշ հատվածների լուսավորություն համար:

Նախօրեին «ԲԵՍԹ ԼԱՅԹ»  ընկերության հրավերով Հայաստան էր այցելել «ՎԻԼԵԴ» ընկերության վաճառքի տնօրեն Կիրիլ Կոմարկովը: Նա հայ գործարարներին ներկայացրեց «ՎԻԼԵԴ» լամպերի առավելությունները և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Ընկերության լամպերը և դրանց արտադրության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ներկաների շրջանում: Կոմարկովը հույս հայտնեց, որ հայ սպառողներն ու գործարարները ըստ արժանվույն կգնահատեն լապերի առավելությունները և դրանք իրենց արժանի տեղը կգրավեն Հայաստանյան շուկայում ՝ դուրս մղելով բազմաթիվ անորակ անբարեխիղճ արտադրողների:

Հանդիպման վերջում անցկացվեց խաղ-վիճակահանություն, որի ընթացքում երեք գործարարներ շահեցին ընկերության արտադրանքը ձեռք բերելու սերտիֆիկատներ և հնարավորության ստացան սեփական փորձով ծանոթանալու դրանց առավելություններին:

Հեռ․՝+374 77 987 010, +374 93 181 809

 www.bestlight.am

img_3477-1img_3487img_3485img_3635img_3521img_3659img_3651img_3679img_3670

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն