ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Հաղորդումներ

ՀՐԱՇՔ ԱՅԳԻ․երբ խոսքերն ավելորդ են

ՀՐԱՇՔ ԱՅԳԻ

Բնության գողտրիկ մի անկյունում, Արարատ լեռան ներքո է ծվարել այս չքնաղ վայրը: Մարդկային արարող ձեռքն այստեղ ներդաշնակ միջավայր է ստեղծել: Բնությունն ու ստեղծագործ միտքը միություն են կազմել և ծնունդ տվել հրաշագեղ մի վայրի, որտեղ մարդն ասես միաձուլվում է բնության հետ ու դառնում նրա մի մասնիկը: Մնում ես զմայլված. ահա, թե ո՞րն է գեղեցկությունը՝ փոքրիկ լճակներ ու խաղաղ լողացող կարապներ, խնամված ...

Կարդալ ավելին »

«Հայացք» հաղորդաշարի հյուրը «Հելիանթուս»-ի տնօրեն Աշխեն Հովհաննիսյանն է R.I.P.

Աշխեն Հովհաննիսյան

«Հայացք» հաղորդաշարի առջև իր հյուրընկալ դռներն է բացել քաղաքի հենց սրտում գտնվող «Հելիանթուս» դեղատունը: Այն մեզ հաճելիորեն զարմացրեց մարդու առողջության ամրապնդման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև բուժման նպատակով առաջարկվող տարբեր բուսական յուղերով: Մեր զրուցակիցը դեղատան տնօրեն Աշխեն Հովհաննիսյանն է։ Հեռ․՝ 055 589896 Հասցե՝ Նալբանդյան 25/14, Հելիանթուս դեղատուն Շնորհիվ ստացման բնական ու բարձրակարգ եղանակի՝ «Հելիանթուս» -ում ներկայացված տարբեր բուսական յուղերը պահպանում ...

Կարդալ ավելին »

«Հայացք» հաղորդաշարի հյուրն է քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը

«Հայացք» հաղորդաշարի հյուրն է քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը

Շնորհիվ ուռուցքային հիվանդությունների բուժման  քիմիաթերապևտիկ եղանակի, ինչպես նաև ժամանակակից  մեթոդների ու  բժշկական տեխնիկայի կատարելագործման, տարեցտարի վերոնշյալ հիվանդություններից մահացության թիվը նվազում է:  «Հայացք» հաղորդաշարն այս անգամ անդրադառնում է ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկին՝ քիմիաթերապիային: Մեր հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը: Հասմիկ Պետրոսյանի հետ կապ հաստատելու համար զանգահարեք 093 ...

Կարդալ ավելին »

«Հայացք»-ի հյուրն է ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը

«Հայացք»-ի հյուրն է ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը

Աչքը մարդկային օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, առանց որի ապրելը չափազանց դժվար է: Մինչդեռ այսօր բազմաթիվ մարդիկ, ժամանակին մասնագետի օգնությանը չդիմելու պատճառով, ձեռք են բերում աչքի տարբեր հիվանդություններ: Այս անգամ «Հայացք» հաղորդաշարը  սիրով հյուրընկալել էր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնավիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ասատուր Հովսեփյանը: Փորձառու բժիշկը մեզ հետ զրուցեց աչքի հիվանդությունների և դրանց բուժման վիրահատական եղանակների մասին: Ասատուր Հովսեփյանի ...

Կարդալ ավելին »

Լյարդի հիվանդությունները որպես մարտահրավեր

Լյարդի hիվանդությունները որպես մարտահրավեր

Լյարդը մարդու օրգանիզմում  կարևոր գործառույթ  իրականացնող օրգաններից մեկն է: Այն անմիջական մասնակցություն է ունենում մարսողությանը, արյան շրջանառությանն ու ստեղծում  հորմոնալ հավասարակշռություն: Սա է  պատճառը, որ լյարդի աշխատանքի խանգարման դեպքում  ողջ օրգանիզմը  խնդիրներ է ունենում: Այսօր «Հայացք» հաղորդաշարի զրուցակիցն է  ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ: Նրա ղեկավարած մասնագիտական կառույցը բավական ծավալուն ...

Կարդալ ավելին »

Ճիշտ կեցվածք` առողջ մարմին

Ճիշտ կեցվածք` առողջ մարմին

Ճիշտ կեցվածքը կարող է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը՝ կանխելով հենաշարժողական համակարգի հիվանդությունների առաջացումը, նաև զգալիորեն նվազեցնելով վնասվածքներ ստանալու ռիսկը:   «Հայացք» հաղորդաշարն այս անգամ հյուրընկալել է «Աքսիոմեդ» վնասվածքաբանության և վերականգնողական կլինիկայի տնօրեն, փորձառու օրթոպեդ-ողնաշարաբան Հակոբ Հովհաննիսյանին, իսկ մեր զրույցը այդ հարցերի շուրջ է:

Կարդալ ավելին »

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմար (Վլադիմիր Մարգարյան) և Հռիփսիմե Մարգարյան.Արվեստի նվիրյալները

Երևան քաղաքի կենտրոնում տեղակայված «Վալմար» արվեստի սրահում իշխում է գեղեցիկի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը: Հյուրընկալ տանտերը Վալմարն է՝ ճանաչված ու սիրված նկարիչ, գյումրեցի Վլադիմիր Մարգարյանը, ով սիրով ու ջերմությամբ է ընդունում այցելուներին, նրանց փոխանցում արվեստի հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը: Այստեղ նրա նկարների կողքին ցուցադրվում են նաև նույնքան տաղանդավոր դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունները: Հայկական գեղանկարչության մեջ Վալմարի անունն ...

Կարդալ ավելին »

Ageless. սովորեք առողջ եւ գեղեցիկ մնալու արվեստը

Երեւանում  գործում է Ageless ակումբը, որը ստեղծվել է փորձառու բժիշկ  Իննա Պերսոյանի նախաձեռնությամբ: Ակումբը յուրօրինակ վայր է  հատկապես  35-ից բարձր  տարիքային խմբի մարդկանց համար: Այստեղ  մեկ հարկի տակ համախմբվում են բոլոր նրանք, ովքեր մտահոգ են սեփական առողջությունը պահպանելու և կյանքի որակը բարձրացնելու խնդիրներով:Ageless-ի հիմնադիրը` Իննա Պերսոյանը  վստահեցնում է, որ ակումբն արդեն իսկ սիրելի ու  հարազատ վայր է դարձել շատերի համար` ...

Կարդալ ավելին »

EASY TRAVELING. նորարական, արագ և հեշտ բջջային հավելված

EASY TRAVELING բջջային նոր հավելվածը նորարարական պլատֆորմ է և հավակնում է ճանապարհորդների համար դառնալ անփոխարինելի «ուղեկից»: Այսուհետ հավելվածի միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն կունենան իրենց գործողությունները պլանավորել առցանց ռեժիմում՝ բջջային հեռախոսի միջոցով: Այսպիսով, ճամփորդությունն արագ ու հեշտ կազմակերպելու համար պարզապես հարկավոր է ձեր սմարթֆոնի մեջ ներբեռնել Easytraveling հավելվածը և այն թույլ կտա հաճախորդին խնայել ժամանակը՝ բազմաթիվ տուրիստական գործակալություններ այցելելու փոխարեն: EasyТraveling-ը ձեզ ...

Կարդալ ավելին »

Ազգային պարի տոն՝ 600 հայորդիների մասնակցությամբ

Գյումրիում արդեն 5-րդ անգամ պատրաստվում են «Շիրակի էսքիզներ» պարային հանրապետական մրցույթ-փառատոնին․ ապրիլի 22-ին դրամատիկական թատրոնի դահլիճում  3 տարիքային խմբերում մրցանակային տեղերի համար կպայքարեն հանրապետության 6 մարզի 9 համայնքներից Գյումրի ժամանած 17 պարային համույթներ։ Մայրաքաղաք Երեւանից, ինչպես նաեւ Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան, Գյումրի, Ամասիա եւ Հովտաշեն համայնքներից ընդհանուր թվով շուրջ 600  հայորդիներ ազգային ...

Կարդալ ավելին »