ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Հաղորդումներ

Ուլտրա Պուլս CO2 Ֆրակցիոն լազերային համակարգ՝ բացառիկ սարքավորում

“Լյումենիս” աշխարհահռչակ բրենդի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ “Կոնցեռն- էներգոմաշ”-ի հրավերով, որ կարևորում է մասնագիտական վերապատրաստումները, հմտությունների կատարելագործումն ու ժամանակակից բուժսարքավորումների հետ աշխատելու կարողությունների զարգացումը, ապրիլի 13-15 –ը Երևանում՝ “Արաբկիր” բժշկական կենտրոնում էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոքս Անդերսոնը: Ռոքս Անդերսոնը էսթետիկ լազերային բժշկության հիմնադիրներից է, ով մեծ ավանդ ունի բժշկության, հատկապես` մաշկաբանության մեջ լազերի կիրառության ոլորտում: “Արաբկիր” բժշկական կենտրոնում Ռոքս Անդերսոնը հանդես ...

Կարդալ ավելին »

«Խորդա» ընկերություն` տարիներով փորձված որակ/Khorda

20 տարուց ավելի  «ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն մասնագիտացած է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ փոքր ՀԷԿ-երի համար  հիդրոտուրբինաների և գեներատորների նախագծման, կառուցման, արդիականացման ու ավտոմատացման, ինչպես նաև  վերջիններիս համար ուժային սարքավորումների պատրաստման ու կարգավորման աշխատանքներում: Այս տարիների ընթացքում արտադրել, մոնտաժել և հաջողությամբ շահագործման են հանձնվել շուրջ 70  ՀԷԿ-եր` Հայաստանում: <Խորդա> ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկուն է` Արցախից մինչև ԱՊՀ երկրներ: Ընդհանուր թվով 121 ագրեգատներ` 100ՄՎտ  հզորությամբ:  ...

Կարդալ ավելին »

«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու արվեստ

  Հայկական խաղողագործության ու գինեգործության հինավուրց ավանդույթների լավագույն շարունակող «ՎանԱրդի» ընկերություն: Տեղակայման վայրը՝ Աշտարակի շրջան, գյուղ Սասունիկ: Հայկական շուկայում է 2014-ի նոյեմբերից: Ամիսների կենսագրություն և արդեն ճանաչելի անուն ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան գինեսերների շրջանում:   Հայկական գինու կախարդական հատկությունները ամփոփել նոր փիլիսոփայության մեջ ու հրամցնել ոչ միայն գիտակ, այլև քմահաճ քիմքի:  Այս առաքելությամբ է «ՎանԱրդի»   բրենդի հայկական գինաշխարհում:   «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին իր ...

Կարդալ ավելին »

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան` ՄԵՆՔ կերտում ենք առողջ Հայրենիք

Այս տարի Երևանի Մխիթար Հերացու անվ.պետական բժշկական համալսարանը տոնում է իր հիմնադրման 95-ամյակը: Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում այստեղ մասնագիտացել են և բժշկի որակավորում ստացել մոտ 31.000 շրջանավարտ, որոնք իրենց կարևոր տեղն են զբաղեցրել Հայաստանի առողջապահության  ոլորտում` կերտելով առողջ հայրենիք: Հենց այս կարգախոսով և իրենց  նվաճումներով ու վերջին նորություններով  էր Կրթություն և Կարիերա էքսպո 2015-ին մասնակցում Երևանի Մխիթար Հերացու անվ.պետական բժշկական ...

Կարդալ ավելին »

«Կրեդիտ Պարտնյոր» ՍՊԸ՝ Ձեր հուսալի գործընկերը/Credit Partner LLC

Արդեն 4 տարի է հայաստանյան ֆինանսական շուկայում գործում է «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը, որ առաջարկում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ գործարար, իրավական եւ ֆինանսական խորհրդատվություն և աջակցություն:               Ընկերությունը ոլորտի ծառայությունների խայտաբղետության մեջ առանձնանում է հաճախորդի հանդեպ անհատական մոտեցմամբ՝ առաջարկելով համակողմանի լուծումներ: Շնորհիվ բանկային գործիքների վերաբերյալ աշխատակիցների մասնագիտական ճկուն ունակությունների՝ «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը ձևավորել է ...

Կարդալ ավելին »

«Էդնա տուր» տուրիստական ընկերություն՝ մենք աշխատում ենք որպեսզի դուք հանգստանաք

«Էդնա տուր»   տուրիստական ընկերություն՝ հայտնի ու ճանաչված անուն հայկական զբոսաշրջային աշխարհում: Հազարավոր օտարերկրյա ու տեղացի զբոսաշրջիկների  վաղեմի բարեկամը, որ գնալով ավելի է ընդլայնում իր   ծառայությունների շրջանակը՝ ցուցաբերելով  գրագետ, պրոֆեսիոնալ ու բարձրակարգ մոտեցում հանգստի կազմակերպման ոլորտում: Կարողանալով դիմակայել զբոսաշրջային ոլորտում օրեցօր մեծացող մրցակցությանը, «Էդնա տուր»-ն ուղենշել է հստակ սկզբունքներ, որոնց էլ  փորձում  է անդավաճան մնալ: «Էդնա տուր»`  Հայաստան ու Արցախ այցելող ...

Կարդալ ավելին »

«ՍԵԴԱՐԱ» ընկերություն` հուսալիություն, որակ ու վստահություն

«ՍԵԴԱՐԱ»  ընկերություն: Հիմնադրվել է 1998 թվականին: Հիմնական մասնագիտացումը` ցածրավոլտ մալուխների ու հաղորդալարերի արտադրություն, ինչպես նաև բարձրավոլտ մալուխների ներկրում: Ապահովված է  սեփական պղնձաձուլարանով: Աշխատում է բացառապես տեղական հումքով` բարձրորակ պղնձով, ինչի շնորհիվ էլ թողարկում ամուր և երկարադիմացկուն արտադրանք: Ընկերությունում վստահ են` 1 անգամ գնելով «ՍԵԴԱՐԱ»   ապրանքանիշի մալուխներ ու հաղորդալարեր, համագործակցելու ցանկությունը կլինի երկարատև:  Որակը`  գերազանց, գինը` մատչելի տեղական սպառողի գրպանին: «ՍԵԴԱՐԱ» ...

Կարդալ ավելին »

Օվալ Պլաստիկ՝ բարի գալուստ պլաստիկի աշխարհ…

Հայրենական արտադրող, որ մասնագիտացած է պլաստմասսե տարաների արտադրության և տպագրության մեջ: Թերմոպլաստիկ և վակուումային կաղապարման եղանակով արտադրվող որակյալ ապրանքատեսակների բազմազանություն: Ուղիղ 20 տարի առաջ՝ 1995-ին Վարուժան Գառնիկի Խալաթյանի կողմից հիմնադրված, կայացման և զարգացման հարուստ ճանապարհ անցած ՛՛Օվալ Պլաստիկ՛՛ ընկերությունը մշտապես հետամուտ է արտադրական հզորությունների ավելացմանը, տեսականու ընդլայմանը՝ արդի տեխնոլոգիաների՝ գերմանական, իտալական, հոլանդական, հարավկորեական, չինական արտադրության գերժամանակակից հոսքագծերի ներդրման շնորհիվ: Կիրառելով ...

Կարդալ ավելին »

Էրեբունի բժշկական քոլեջն իր երկարամյա պատմության ընթացքում հանրապետության առողջապահության համակարգի միջին բուժանձնակազմի շարքերը համալրել է շուրջ 20.000 բուժաշխատողով

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ-միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն: Էրեբունի բժշկական քոլեջը համագործակցում է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հետ` հանդիսանալով Եվրոպական տարածաշրջանային համագործակցության կենտրոն:Մասնագիտական կրթության համակարգում մոդուլային ուսուցումը ճկուն տեխնոլոգիա է մասնագետների պատրաստման համար, որի հիմքում ընկած է անհատական ուսուցման կազմակերպումը, ուսանողի մոտ գործնական հմտությունների ներդնումը:   Կրթություն և Կարիերա էքսպո 2015-ին Էրեբունի բժշկական քոլեջի տաղավարում կարելի էր տեսնել տարբեր մուլյաժներ` ...

Կարդալ ավելին »

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն-երաշխավորված արդյունք, վստահություն և կանխատեսելիություն

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ  ակնաբուժական հաստատությունը`  հագեցած ժամանակակից  սարքավորումներով, որոնցով իրականացվ է ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն` համապատասխան միջազգային ստանդարտներին: Այս ամենը հնարավորություն է տալիս  կատարել աշխարհում առկա, գրեթե, բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում: Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում  անգամ անսպասելի  հրաշքները` ...

Կարդալ ավելին »